Առևտրային քաղաքականություն

Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 36-րդ հոդվածի՝ զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով Եվրասիական տնտեսական միության ադամ երկրները  կարող են տրամադրել  սակագնային արտոնություններ՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների և (կամ) առավել թույլ զարգացած երկրներից ծագում ունեցող ապրանքների նկատմամբ՝ միակողմանի հիմքով։

Զարգացող երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար ԵԱՏՄ մաքսային տարածք  ներմուծման ժամանակ  կիրառվում է գործող Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի 25%-ի չափով իջեցում, իսկ առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող արտոնյալ ապրանքների համար կիրառվում է 0% մաքսատուրքի դրույքաչափ։

Մաքսային միության Հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N 130 որոշմամբ հաստատվել են այն զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրների ցանկերը, որոնք կարող են օգտվել սակագնային արտոնությունների միասնական համակարգից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի N8 որոշմամբ հաստատվել են այն արտոնյալ ապրանքների ցանկերը, որոնց հանդեպ զարգացող և (կամ) առավել թույլ զարգացած երկրներից ծագած ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման ժամանակ կիրառվում են սակագնային արտոնություններ։ 

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին

«Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019թ.-ի հոկտեմբերի 25-ից

Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019թ.-ի հոկտեմբերի 27-ից 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Ուժի մեջ մտած ԵԱՏՄ առևրային համաձայնագրեր

Մշակվող ԵԱՏՄ առևտրային համաձայնագրեր

Առևրային համաձայնագրեր, որոնց կնքման նպատակահարմարությունը ուսումնասիրվում է

  1. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 29-ին Բուրաբայում և ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին։
  2. «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին։
  3. «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում և ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 10-ին։
  4. Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։ 
  5. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝
    մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջև
    ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում և ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ին։
  6. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում և վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից:
  7. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում և վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից:
  8. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին։
  9. Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին։
  1. «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրԻրականացվել է բանակցությունների 5 փուլ, վերջինը՝ 2024 թվականի հուլիսին։ Բանակցությունները ավարտվել են, առաջիկայում նախատեսվում է իրականացնել համաձայնագրի ներպետական համաձայնեցման ընթացակարգերը։
  2. «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիր. 2017 թվականի դեկտեմբերին տեխնիկական խորհրդակցություններ են անցկացվել՝ առաջիկա բանակցությունների և կնքվող համաձայնագրի ձևաչափի համաձայնեցման շուրջ: Բանակցությունների առաջին փուլը կայացել է 2019 թվականի հունվարին։ Ներկայումս անցկացվել են բանակցությունների 6 փուլ, վերջինը՝ 2023 թվականի օգոստոսին։
  3. «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Հնդկաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիր.2018 և 2019 թվականներին տեխնիկական խորհրդակցություններ են անցկացվել՝ առաջիկա բանակցությունների և կնքվող ազատ առևտրի համաձայնագրի ձևաչափի համաձայնեցման շուրջ: Բանակցությունների առաջին փուլը նախատեսված էր 2020 թվականի մարտին, սակայն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով:
  4. «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իսրայելի Պետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիր. ԵԱՏՄ-ի և Իսրայելի բանակցային պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերին: Բանակցությունների առաջին փուլը, որի արդյունքում համաձայնեցվել են առաջիկա բանակցությունների տեխնիկական բնութագրերը, կնքվող համաձայնագրի կառուցվածքը և ձևաչափը, տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին: Մինչ օրս անցկացվել է բանակցությունների վեց փուլ:
  1. «Թունիսի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խմբի ստեղծման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 5 կարգադրություն

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00