Ուժի մեջ մտած ԵԱՏՄ առևրային համաձայնագրեր

|
Մշակվող ԵԱՏՄ առևտրային համաձայնագրեր

|
Առևրային համաձայնագրեր, որոնց կնքման նպատակահարմարությունը ուսումնասիրվում է

|
- «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 29-ին Բուրաբայում և ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին։
- «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև տնտեսական և առևտրային համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին։
- «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում և ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 10-ին։
- Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության միջև` մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին։
- «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝
մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում և ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ին։
- «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում և վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից:
- «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում և վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից:
- «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին։
- Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին։
|
- «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրԻրականացվել է բանակցությունների 5 փուլ, վերջինը՝ 2024 թվականի հուլիսին։ Բանակցությունները ավարտվել են, առաջիկայում նախատեսվում է իրականացնել համաձայնագրի ներպետական համաձայնեցման ընթացակարգերը։
- «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Եգիպտոսի Արաբական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիր. 2017 թվականի դեկտեմբերին տեխնիկական խորհրդակցություններ են անցկացվել՝ առաջիկա բանակցությունների և կնքվող համաձայնագրի ձևաչափի համաձայնեցման շուրջ: Բանակցությունների առաջին փուլը կայացել է 2019 թվականի հունվարին։ Ներկայումս անցկացվել են բանակցությունների 6 փուլ, վերջինը՝ 2023 թվականի օգոստոսին։
- «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Հնդկաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիր.2018 և 2019 թվականներին տեխնիկական խորհրդակցություններ են անցկացվել՝ առաջիկա բանակցությունների և կնքվող ազատ առևտրի համաձայնագրի ձևաչափի համաձայնեցման շուրջ: Բանակցությունների առաջին փուլը նախատեսված էր 2020 թվականի մարտին, սակայն հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով:
- «Եվրասիաիան կտնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իսրայելի Պետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիր. ԵԱՏՄ-ի և Իսրայելի բանակցային պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերին: Բանակցությունների առաջին փուլը, որի արդյունքում համաձայնեցվել են առաջիկա բանակցությունների տեխնիկական բնութագրերը, կնքվող համաձայնագրի կառուցվածքը և ձևաչափը, տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին: Մինչ օրս անցկացվել է բանակցությունների վեց փուլ:
|
- «Թունիսի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու նպատակահարմարության հարցը ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խմբի ստեղծման մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 5 կարգադրություն
|