Հայաստանում կգործի «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան». Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է ասոցիացիայի հիմնադիր ժողովի նիստին

12 Հուլիսի, 2021

Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի նիստին: Ասոցիացիայի հիմնական նպատակն է՝ համախմբել լիզինգի ոլորտում գործող կազմակերպություններին և նպաստել Հայաստանում լիզինգի  ֆինանսական գործիքի կայացմանը:

Արման Խոջոյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ասոցիացիայի հիմնադրման կապակցությամբ և կարևորել դրա դերը տնտեսական զարգացման գործում։ «Մասնագիտացված ասոցիացիաների դերը շատ բարձր է գնահատվում մեր նախարարության կողմից, և ես հուսով եմ՝ «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան» կդառնա այն ուժը, որը խնդիրների բարձրացման, ներուժի ճիշտ գնահատման և առաջարկությունների ներկայացման միջոցով մեզ կփոխանցի ոլորտի մեծամասնության կարծիքը»:

Արման Խոջոյանը խոսել է ՀՀ-ում արդեն գործող գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի պետական օժանդակության ծրագրերից և նշել, որ 2020թ.-ին տրամադրված լիզինգի պորտֆելը 2019թ.-ի համեմատ աճել է երկու անգամ, 2021 թվականի վեց ամսվա տվյալներով ծրագրից օգտվողների թիվը նույնպես աճում է։

«Լիզինգը նոր գործիք է ֆինանսական շուկայում, որը Հայաստանում դեռևս ամբողջությամբ կայացած չէ, հետևաբար՝ չի կիրառվում աշխարհում ընդունված տրամաբանությամբ։ Վստահ եմ՝ լիզինգով զբաղվող կազմակերպությունների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքով կնպաստենք Հայաստանում դրա կայացմանը»,- հավելել է նախարարի տեղակալը։

«Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ է նշանակվել ՀՀ-ում ԵՏՄ լիզինգի ենթախմբի բիզնես-ներկայացուցիչ, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր և գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը, ով հույս է հայտնել, որ  համատեղ ջանքերով հնարավոր կլինի բարձրացնել այս կարևոր գործիքի դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ և ընդլայնել դրա զարգացման աշխարհագրությունը։

Հեռավար ձևաչափով նիստին մասնակցել են «Լիզինգ-Եվրասիա» միջազգային Ասսամբլեայի հիմնադիր, ԵՏՄ անկախ լիզինգային միության, Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի լիզինգի ենթախմբի նախագահ Եվգենի Ցարևը և Ֆրանսիայի Լիզինգի միջազգային փորձագետ, «Կրեդիտ ագրիկոլ կոնսուլտանտ» ընկերության խորհրդատու Բերնարդ Գուստավ Վենդելը:

Միջոցառմանը հրավիրված էին նաև Հայաստանում գործարարությանն աջակցող կառույցների, բանկային և ֆինանսական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

Ասոցիացիայի հիմնադիր անդամների կազմում են «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ի, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ-ի, «ՀՀ վարկային կազմակերպությունների միություն» ասոցիացիայի, «ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ի, «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, անդամների կազմում` «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի երկու պաշտոնյա:

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00