«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիր

Լիզինգի տրամադրման պայմանները

 

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է։

Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում է հետևյալ գյուղա­տնտեսական տեխնիկան.

  • տարբեր մակնիշների տրակտորներ,
  • կոմբայններ,
  • հավաքիչ-մամլիչներ,
  • տրակտորային շարքացաններ,
  • տրակտորային գութաններ,
  • տրակտորային խոտհնձիչներ,
  • կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ,
  • կուլտիվատորներ, ֆրեզներ,
  • սրսկիչներ.
  • այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են՝

կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է,

այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է: Ընդ որում տրակտորներ և այլ գյուղտեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի:

Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով։

Ծրագրին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինները), անհատ ձեռնարկատերերը, որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջները: Ծրագրին մասնակցելու համար տնտեսավարողները պետք է դիմեն ծրագրին միացած լիզինգային ընկերություններին:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Լիզինգային ընկերություններ

 

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա
Պատասխանատու անձ` ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյան
Հեռ.` (+37410) 70 80 30
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.
Վեբ կայք՝ www.dica.am
Էլ. Փոստ` hhovhannisyan@dica.am

 

«ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ
Պատասխանատու անձ՝ Հաճախորդների ներգրավման և մարքեթինգի բաժնի պատասխանատու Վահագն Շմավոնյան
Հեռ.` (+374 10) 31 88 88 ներքին 80 86, (+374 94) 30 02 87
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10
Վեբ կայք՝ www.acbaleasing.am
Էլ. Փոստ` vahagn.shmavonyan@acba.am

 

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն
Պատասխանատու անձ` գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյան
Հեռ.` (+37460) 440 550
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 1/21 Ազատության պողոտա
Վեբ կայք՝ www.agrocredit.am
Էլ. Փոստ` agrocredit@card.am

 

Գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարներ

 

«ՍՊԵՑՄԱՇ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Պատասխանատու անձ` «ՍՊԵՑՄԱՇ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Բաբայան
Հեռ.` (+37410) 43 44 77
Հասցե՝ ՀՀ, 0041, ք. Երևան,Արցախի 28/15 , 3-րդ հարկ սենյակ 2
Վեբ կայք՝ www.specmash.am
Էլ. Փոստ` specmashllc@mail.ru

 

«Հրաշք Այգի» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Պատասխանատու անձ` «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի տնօրենի արտաքին կապերի գծով տեղակալ Բաղդասարյան Լյուդմիլա
Հեռ.` (+37410) 44 77 82
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 214
Վեբ կայք՝ www.hrashkaygi.am
Էլ. Փոստ` info@hrashkaygi.am

 

«Գալոպեր» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Պատասխանատու անձ` Գնումների և վաճառքի բաժնի մենեջեր Կոստանյան Հրայր
Հեռ.` (+37410) 28 61 99, 28 62 99 Բջջ.՝ (+37491) 28 63 93
Հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 18
Վեբ կայք՝ www.galoper.am
Էլ. Փոստ` galoper@autogroup.am

 

«ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» Փակ բաժնետիրական ընկերություն
Պատասխանատու անձ` Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյան
Հեռ.` (+37460) 44 05 50
Հասցե՝ ք. Երևան, Ազատության 1/21-40
Վեբ կայք՝ www.agroservice.am
Էլ. Փոստ` card@card.am

 

«ՄՈՏՈԲԼՈԿ» ՍՊԸ
Պատասխանատու անձ` տնօրեն Արմենուհի Մելքոնյան
Հեռ.` (+374 77) 10 12 13
Հասցե` Կոտայքի մարզ, գ. Պռոշյան Գ. Չաուշի 131

 

«ՄՈՏՈԲԼՈԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀ» խանութ և բազա
Վեբ կայքեր`www.minitractor.am, www.motoblok.am
Էլ. փոստ` motoblokarm@rambler.ru

 

«Ագրո Սերվ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Պատասխանատու անձ` «Ագրո Սերվ» ՍՊԸ-ի տնօրեն Գեղամ Հարությունյան
Հեռ.` (+37498) 67 76 00
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Եկմալյան 6
Էլ. փոստ` agroservltd@gmail.com

 

«ԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)
Պատասխանատու անձ՝ տնօրեն Սուրեն Ասատրյան
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Գարեգին Նժդեհ փող. 17; 3-րդ հարկ, 8 սենյակ
Հեռախոս՝ (+374 94) 88 70 42; (+374 94) 88 70 44; (+374 94) 55 75 67
Վեբ. կայք՝ www.asgroup.am
Էլ.փոստ՝ asgrouptexnika@mail.ru

 

 

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

Հուշաթերթ արտահանողի համար

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Հանդիպումների ժամանակացույց․պետություն-մասնավոր հատված համագործակցություն

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00