Հայաստանի Հանրապետութունում նշանակված համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ-ների) ցանկեր
Ա. Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան
Բ. Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերին համապատասխան
Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենք
Հոդված 20
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մարմնի նշանակումը
1.Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները:
2.Համապատասխանության գնահատման մարմինը նշանակվում է համակարգող մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգով և չափանիշներով:
3.Համապատասխանության գնահատման մարմինը նշանակման համար համակարգող մարմին է ներկայացնում հայտ, որին կցվում են համապատասխանության գնահատման գործունեության նկարագիրը, համապատասխանության գնահատման մեկ կամ մի քանի ընթացակարգերի անվանումները և մեկ կամ մի քանի արտադրանքի անվանումները, որոնց նկատմամբ համապատասխանության գնահատման մարմինը հայտարարում է իր տեխնիկական իրավասությունը, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմնի տված հավատարմագրման վկայագիրը:
4.Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար նախատեսված փաստաթղթերի ձևերը սահմանում է համակարգող մարմինը:
5.Նշանակված մարմինները գրանցվում են համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որը վարում է համակարգող մարմինը:
6.Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը պետք է մատչելի լինի հասարակության համար էլեկտրոնային և (կամ) այլ տարբերակով և հրապարակվի համակարգող մարմնի պաշտոնական կայքում:
7.Վիճահարույց հարցերի ծագման դեպքում համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի դիմելու համապատասխանության գնահատման մարմինների նշանակման բողոքարկման հանձնաժողով:
8.Օրենքին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընթացակարգերին և պահանջներին չհամապատասխանելու դեպքում համակարգող մարմինը կարող է որոշում ընդունել նշանակումը կասեցնելու կամ չեղյալ համարելու վերաբերյալ, եթե հայտնաբերվել է, որ համապատասխանության գնահատման նշանակված մարմինները չեն հետևում սահմանված չափանիշներին կամ չեն իրականացնում իրենց պարտականությունները` համաձայն սույն օրենքի:
8.1.Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները վճարում են պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն: