Մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմա­կեր­պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
 

  • Տնօրենը`

առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,

տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,

աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

  • Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
     
  1. «Տնտեսագիտություն» կամ «Կառավարում» կամ «Ծառայություններ (սերվիս)» կամ  «Անասնաբուժություն» կամ «Ագրոքիմիա» կամ «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  2. հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կառավարման կամ ֆինանսատնտեսագիտական կամ գյուղատնտեսության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
  3. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
  • Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝
  1. լրացված դիմում, ձևը կցվում է
  2. ինքնակենսագրություն, ձևը կցվում է
  3. անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
  4. 2 գունավոր լուսանկար` 3 x 4
  5. բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները),
  6. աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ,
  7. օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում: 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեով` 704 սենյակ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին`  ժամը 09:30-ից մինչև 12:30-ն, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:30-ից մինչև 17:30-ն։

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թ. փետրվարի 21-ին, ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2025 թ.փետրվարի 26-ին՝ ժամը 10:30-ին, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում:

 

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝

ՀՀ Սահմանադրություն

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932

«Գնումների մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=163739

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/documentview.aspx?docid=91575

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք

 https://www.arlis.am/documentview.aspx?docID=95053

«Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/documentview.aspx?docID=50686

«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենք, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1812

Հողային օրենսգիրք  https://www.arlis.am/documentview.aspx?docid=22https://www.arlis.am/documentview.aspx?docid=74667

ՀՀ կառավարության 2024 թվականի 1392-Լ որոշում

 https://www.e-gov.am/gov-decrees/item/43282/

Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիր

https://mineconomy.am/page/2594

Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր https://mineconomy.am/page/1948

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162180

 

Հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

ՀՀ Սահմանադրություն

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ աշխատանքային օրենսգիրք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165022

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=164932

«Գնումների մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080

Հողային օրենսգիրք  https://www.arlis.am/documentview.aspx?docid=22https://www.arlis.am/documentview.aspx?docid=74667

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենք

https://www.arlis.am/documentview.aspx?docid=91575

«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենք, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1812

«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենք

 https://www.arlis.am/documentview.aspx?docID=95053

«Բարեվարքություն» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա

https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը՝ ժամը 12:00-ը պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն նշված պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով,  l_nanagulyan@mineconomy.am էլ․ հասցեին:

 Հայեցակարգը պետք է`

  1. լինի առավելագույնը 20 էջ. 
  2. պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
  3. ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի հունվարի 29-ը:     

Հիմնական աշխատավարձի չափն է 580000  ՀՀ դրամ:       

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ 011-597-196 հեռախոսահամարով:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00