Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝ խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը, ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը, նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021-2023 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։
Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուները մինչև ներդրման աշխատանքների սկսվելը դիմում են ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ), իսկ փոխհատուցման բաղադրիչի դեպքում՝ Էկոնոմիկայի նախարարությանը։
Ծրագիրը կարող է իրականացվել ինչպես կապալառու կազմակերպության միջոցով, այնպես էլ առանց դրա: Վերջինիս հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի կամ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ:
Ծրագրի շրջանակում շահառուն պարտավոր է նաև այգեհիմնմանը հաջորդող 3 տարիների համար վարել գրանցամատյան։
Ծրագրի շրջանակում այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չի գերազանցվում գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։
Բաղադրիչ 1․Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում
Բաղադրիչ 2․ Ծախսերի մասնակի փոխհատուցում
Ծրագրի շրջանակում 0.5-10 հա այգեհիմնման համար (1-ին տարվա խնամքի ծախսերը ներառված չեն) յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի (բայց ոչ ավելի, քան ծրագրով գնահատված ծախսերի) 50%-ը՝ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա։
Ծրագրի շրջանակում առանց այգեհիմնման 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված առավելագույն սահմանաչափերի 50%-ը։
Շրագրի փոխհատուցման բաղադրիչին մասնակցության դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 597 254, Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 530 333, Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն՝011 597 120 հեռախոսահամարով։