Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրի հիմնական նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը։
Ծրագրով առաջարկվում է հիմնել 3 տիպի խեցգետինների բուծման համալիրներ.
Փոքր՝ 460 քմ շինությունների ընդհանուր մակերեսով, 6 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 72000 հազար ՀՀ դրամ:
Միջին՝ 800 քմ շինությունների ընդհանուր մակերեսով, 12 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 129900 հազար ՀՀ դրամ:
Խոշոր՝ 1000 քմ շինությունների ընդհանուր մակերեսով, 18 տոննա հզորությունով արդյունաբերական խեցգետնաբուծարան, համալիրի ներդրումների և արտադրական ծախսերի կողմնորոշիչ (առավելագույն) ցուցանիշը՝ 183790 հազար ՀՀ դրամ:
Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունն իրականացվելու է 2024-2026 թվականներին, ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով փոխհատուցելով ներդրումների համար կատարված ծախսերի 50%-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր ծախսային հոդվածի համար սահմանված արժեքի 50%-ը։
Ծրագրով կանխատեսվում է յուրաքանչյուր տարի հիմնել 4 փոքր և 1-ական միջին և խոշոր խեցգետնաբուծական համալիր։
Ծրագրով նախատեսվում է բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։
Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուն պետք է նախարարություն ներկայացնի՝
Մինչև փոխհատուցումը, նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ սարքավորումները, անհրաժեշտ գույքը, խեցգետնադրման համար մատղաշ խեցգետնիկները և աճեցման համար մայրական կազմի առանձնյակները ստանալու, ինչպես նաև շինարարական մոնտաժային աշխատանքներն ավարտելու և համալիրը շահագործելու փաստերն ուսումնասիրելու նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ծրագրի մասնակցության դիմումի ձև;
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
ԹԵԺ ԳԻԾ` 81-40