Շուկայի խորհրդատվության (շուկայի հետ նախնական հաղորդակցման) ծանուցում

Շուկայի խորհրդատվության (շուկայի հետ նախնական հաղորդակցման) ծանուցում

Ներածություն

Հայաստանի կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն)՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ), պլանավորում է իրականացնել Ընտրության Գործընթաց կենսաչափական անձնագրերի և ազգային նույնականացման քարտերի թողարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով (այսուհետ՝ Ծառայություններ)։ Ընտրության Գործընթացի արդյունքում ՆԳՆ-ը նպատակ ունի կնքել Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համաձայնագիր (ՊՄԳ ծրագիր)։

ՊՄԳ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի թվային վերափոխմանը և բնակչությանը բարձրորակ հանրային ծառայություններ մատուցելուն նպաստելն է՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ու տրամադրման երկարաժամկետ ՊՄԳ-ի ձևավորմանն աջակցելու միջոցով։ Հիմնական արդյունքները կենտրոնանում են հետևյալ ասպեկտների շուրջ․

  1. Ներդնել քաղաքացիների փորձառության և ծառայության որակի՝ համաշխարհային մակարդակի նոր ստանդարտներ, ներառյալ՝ սպասելաժամանակի, ճամփորդական և նույնականացման փաստաթղթերի թողարկման ժամկետների կրճատում,  հաճախորդների սպասարկման նոր ստանդարտների ձևավորում սպասարկման կենտրոններում, ինչպես  նաև՝ կենտրոնների ֆիզիկական պայմանների արդիականացում լավագույն միջազգային ստանդարտներին համահունչ։
  2. Բարձրացնել ավտանգ ու գլոբալ ստանդարտներին համարժեք ճամփորդական ու նույնականացման փաստաթղթեր ստանալու դիմելիությունն ու կիրառությունը՝ նպաստելով Հայաստանում թվային հասարակության զարգացմանը, ներառյալ՝ էլեկտրոնային ծառայությունների օգտագործման ծավալների և ավտոմատացման այլ հնարավորությունների աճը (օրինակ՝ քվեարկության ժամանակ նույնականացման հավաստումը, ավտոմատացված սահմանահատումը և այլն)։
  3. Փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ առկա լուծումների հետ կապված գործընթացների անվտանգությունը, արդյունավետությունը բարելավելու և գործառնական ռիսկերը կառավարելու, ինչպես նաև՝ նորարարական լուծումներ որդեգրելու նպատակով՝ դրանք շարունակաբար ներդաշնակեցնելով ինդուստրիայի լավագույն ստանդարտներին։

Այս շուկայի խորհրդատվությունը (շուկայի հետ նախնական հաղորդակցումը) նախատեսում է ՊՄԳ ծրագրի Ընտրության Գործընթացին մասնակցությամբ հետաքրքրված ընկերություններին իրազեկել և հետադարձ կարծիք ստանալ Տեղեկատվական Հուշագրի, ներառյալ՝ հիմնական տեխնիկական, առևտրային և իրավական նախնական պայմանների վերաբերյալ։ Շուկայի խորհրդատվության (շուկայի հետ նախնական հաղորդակցման) արդյունքում ակնկալվում է ավարտին հասցնել ՊՄԳ ծրագրի փաստաթղթավորումը՝ վստահությամբ, որ այն համապատասխանում է շուկայի վերջին միտումներին ու հնարավորություններին ու երաշխավորելով արդար մրցակցություն հավանական Ծառայություն Մատուցողների միջև, և մեկնարկել Ընտրության գործընթացը։

Շուկայի խորհրդատվության (շուկայի հետ նախնական հաղորդակցման) գործընթացը

  1. Համաժողով․ ՊՄԳ ծրագիրը նաև ներկայացվելու է համաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու 2023 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 17:00 – 19:00 (GMT+4)։ Համաժողովը լինելու է խառը ձևաչափով․ մասնակիցները կարող են միանալ և՛ ֆիզիկապես (վայրի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն առանձին), և՛ առցանց։ Հավանական Ծառայություն Մատուցողները հրավիրվում են գրանցվելու համաժողովին մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը։ Համաժողովին գրանցվելու ու վայրի և/կամ հղումը ստանալու նպատակով խնդրում ենք անցնել ստորև հղումով․   https://forms.office.com/e/x8LkBxtbPi: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ համաժողովին մասնակցելու նպատակով հավանական Ծառայություն Մատուցողի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է գրանցվի առանձին։
  2. Հետադարձ կապի ձևանմուշ։ Հավանական Ծառայություն Մատուցողները պետք է մինչև 2023 թվականի մայիսի 19-ը ուղարկեն դիտարկումներ, առաջարկություններ և պատասխաններ ըստ այն ձևաչափի, որը տրված է Տեղեկատվական Հուշագրի Հավելված 1-ում՝ «Շուկայի խորհրդատվության հետադարձ կապի ձևանմուշ», ստորև նշված հասցեատերերին․

Որոշում շուկայական խորհրդատվության հետադարձ կապի ձևաթուղթը ներկայացնելու ժամկետը մինչև 2023 թվականի հունիսի 23-ը երկարաձգելու մասին

  • Raminta.Olbutaite@lt.ey.com
  • Lina.petruskeviciute@lt.ey.com
  • armen.ghazaryan@gov.am
  • a.petrosyan@mfa.am
  • Siran.Yeganyan@cba.am

Տեղեկատվական Հուշագրի կառուցվածքը

Կցված փաստաթղթերի փաթեթը ներառում է հետևյալը․

Տեղեկատվության Հուշագիր՝ կենսաչափական անձնագրի և ազգային նույնականացման քարտի թողարկման ծառայությունների ՊՄԳ ծրագրի ամփոփ նկարագիր և դրա Հավելվածները․
Հավելված N 1. Շուկայի խորհրդատվության (շուկայի հետ նախնական հաղորդակցման) հետադարձ կապի ձևանմուշ
Հավելված N 2. Տեխնիկական պահանջների նախագիծ
Հավելված N 3. Առևտրային պայմանների նախագիծ
Հավելված N 4. Որակավորման չափորոշիչների նախագիծ
Հավելված N 5. Առաջարկների գնահատման չափորոշիչների նախագիծ
Հավելված N 6. Հայաստանում գործող սպասարկման/ծառայության կայաններ         
Հավելված N 7. Օտարերկրյա պետություններում գործող սպասարկման/ծառայության կայաններ
Հավելված N 8. Ծրագրի ռիսկերի վերլուծություն և մատրիցա

Հավելվածներ/annexes

Տեղեկատվության հուշագիր/Information memorandum 

ՀԱՄԱԺՈՂՈՎ 

Խորհրդատվություն /Market consultation - PPP on issuing Biometric Passports and ID Card Feedback to questions received, 5 June 2023

PPP on issuing Biometric Passports and ID Card/ Country visit /June 12-16

Հավելված N. 1. Շուկայական խորհրդատվության հետադարձ կապի ձև/Annex No. 1. Market consultation feedback form

 

Շուկայական խորհրդատվության հարցեր, երկրորդ փուլ, 17 հուլիսի 2023 թ. /Market consultation questions, second round, 17 July 2023

Որակավորման հայտ. Նախագիծ կենսաչափական անձնագրի և ազգային անձնագրերի տրամադրման ծառայությունների մասին/ Request for qualification project on the biometric passport and national id card issuance services

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00