«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-60 տոկոսով։

2024 թվականին Կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, կաջակցի նաև ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով, մասնավորապես, 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 70 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ ապահովագրական ընկերության միջոցների հաշվին։ 

Ծրագրի շրջանակում Կառավարությունը աջակցություն է ցուցաբերելու նաև Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործառնական և մնացած այլ բոլոր ծախսերի համար:

2024 թվականին կապահովագրվի խնձորը, բալը, կեռասը, դեղձը, սալորը, կարտոֆիլը, ձմերուկը և սեխը՝ կարկուտ ռիսկից, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից: Ապահովագրական պայմանագրերի կնքումը կմեկնարկի մայիսի 5-ին և կավարտվի մայիսի 31-ին:

  • ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ
  • գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ
  • համայնքների բաշխումն ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ`

ՀՀ Կառավարության 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ որոշում

ՀՀ Կառավարության 12 ապրիլի 2024 թվականի N 517-Լ որոշում

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին։ 

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն`+374 95 226-227: 

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00