Բուսաբուծություն

Բուսաբուծությունը գյուղատնտեսության առաջնային ճյուղերից մեկը, որը գլխավորապես զբաղվում է բուսաբուծական արտադրանքի արտադրության նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ: Բուսաբուծական արտադրանքի շնորհիվ ազգաբնակչությունը ապահովում է սննդամթերքով, անասնաբուծության ճյուղին՝ կերերով և արդյունաբերության բազմաթիվ ճյուղերին (սննդարդյունաբերություն, կերերի, տեքստիլի, դեղագործական և օծանելիքի արտադրություններ) բուսական ծագման հումքով:

Մարդու կողմից բույսերի մշակությունը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից և սկզբնական երկրագործության հետքեր հայտնաբերվել են դեռ նեոլիտի ժամանակաշրջանում:

Բուսաբուծության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2023 թվականին կազմել է 48.1 %։

Բուսաբուծության ճյուղն ընդգրկում է դաշտավարությունը, բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, ծաղկաբուծությունը, մարգագետնաբուծությունը, անտառաբուծությունը:

  • Դաշտավարություն

Դաշտավարությունը բուսաբուծության հիմնական ուղղություններից մեկն է, որը մասնագիտացած է հատիկային, կերային և տեխնիկական մշակաբույսերի արտադրությամբ:

Հացահատիկային մշակաբույսերից Հայաստանի Հանրապետությունում առավելապես մշակվում է փափուկ ցորեն, որի ցանքատարածությունը համաձայն ՀՀ ՎԿ 2023 թվականի տվյալների կազմել է 71360 հա,  գարին՝ 40074 հա և հաճարը՝ 4570 հա: Փոքր ցանքատարածություններով մշակվում է նաև վարսակ 8474 հա: Հանրապետությունում հացահատիկի մշակությունը կենտրոնացած է հիմնականում Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում:

Հատիկաընդեղեն մշակաբույսերից հանրապետությունում առավելապես մշակվում է լոբի (947 հա), ոլոռ (206 հա), ոսպ (117 հա) և սիսեռ (40 հա): Հատիկաընդեղենների մշակությունը հիմնականում կենտրոնացած է  ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի Տավուշի և Արմավիրի մարզերում:

Հանրապետությունում բազմամյա խոտի ընդհանուր ցանքատարածությունը համաձայն ՀՀ ՎԿ 2023 թվականի տվյալների կազմում է 42443 հա և հիմնականում մշակվում է առվույտ և կորնգան:

  • Բանջարաբուծություն

Բանջարաբուծության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բանջարեղենի մշակությունն ու արտադրության կազմակերպումը երկու եղանակով՝ բաց և պաշտպանված գրունտում:

Պաշտպանված գրունտում բույսերի աճեցման համար ստեղծվում է մշակության համար նպաստավոր կենսապայմաններ, որի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ թարմ բանջարեղեն արտասեզոնային ժամանակահատվածում: Հանրապետությունում վերջին տարիներին մեծ թափով զարգանում են գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսությունները, որտեղ մշակությունը մեծապես կատարվում է անհող (հիդրոպոնիկ) եղանակով:

Ըստ ՀՀ ՎԿ տվյալների հանրապետությունում 2023 թվականին բանջարային մշակաբույսերի ցանքնատարածությունները կազմել է՝ 18036 հա, բոստանային մշակաբույսերը՝ 3985 հա, կարտոֆիլը՝ 18704 հա։

Վերջին տարիներին հատկապես ոչ ավանդական բանջարային մշակաբույսերի մուտք գործելու  շնորհիվ ընդլայնվեց ՀՀ-ում մշակվող բանջարեղենների տեսականին: Այդ բանջարեղենների թվին են դասվում բրոկկոլի, կոլրաբին, բրյուսելյան կաղամբը, պեկինյան և չինական կաղամբները, ռուկոլան, կանգկուրը, ֆենխելը, ծնեբեկը և այլն:

Բանջարաբուծությունն առավել զարգացած է Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում:

  • Պտղաբուծություն

Հայաստանը պտղաբուծության հնագույն երկիր է: Մի շարք բնակավայրերում (Արմավիր, Շենգավիթ, Գառնի) հայտնաբերվել են 3-6 հազար տարվա վաղեմության ծիրանենու, դեղձենու, սալորենու, խաղողի սերմեր: 

Հազարամյակների ընթացքում ժողովրդական սելեկցիայի միջոցով ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր տեսակներ: Հայստանում արտադրված պտուղներն ու հատապտուղները բավարարում են  ինչպես ներքին շուկայի պահանջները, այնպես էլ արտահանվում են թարմ ու վերամշակված վիճակում:

Հայաստանում սկսել է զարգանալ ինտենսիվ այգեգործությունը՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի մարզերում, որտեղ շարունակաբար հիմնվում են հիմնականում ընկուզենու, նշենու, պիստակենու, խնձորենու, ծիրանենու, դեղձենու, կեռասենու, տանձենու և սալորենու ինտենսիվ այգիներ:

Համաձայն ՀՀ ՎԿ տվյալների 2023 թվականին ընդհանուր պտղատու այգիների տարածությունը կազմում է՝ 46228 հա, խաղողը 15574 հա, իսկ հատապտղանոցները՝  1753 հա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների» ծրագիրը նպատակաուղղված է հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացմանը: Բացի այդ ծրագիրը նպատակաուղղված է խթանելու ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, ինչպես նաև ոչ ավանդական, բարձրարժեք մշակաբույսերի արտադրությունը։

  • Օրգանական գյուղատնտեսություն

Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական արտադրության մի համակարգ է, որն ուղղված է հողի, ամբողջ էկոհամակարգի և մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը։ Այն հատկապես կարևորվում է ներկայումս կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների իրականացման շրջանակում։ Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսությունը սկսել է զարգանալ 2000-ական թվականներից։

Հանրապետությունում արտադրվող, տեղական շուկայում իրացվող, ինչպես նաև փոքրածավալ արտահանվող հիմանական օրգանական արտադրատեսակներից են՝ մեղր, մրգային և բուսական թեյեր, գինի, օղի, համեմունքային բույսեր, հատապտուղներ (ազնվամորի, մոշ), պտուղներ (խաղող, ծիրան, արքայանարինջ, թուզ, նուռ, սալոր, ընկույզ), չրեր (արքայանարինջ, թուզ), յուղեր (խաղողի, չիչխանի և նռան կորիզի) և այլն, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարվում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան։   

2023 թվականի մայիսի 24-ին «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը, միաժամանակ oրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգի բարելավման նպատակով 2022 և 2023 թվականներին ընդունվել են «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը։

2023 թվականի ընթացքում տրամադրվել են թվով 81 հավաստագրեր՝ տեղական արտադրության 1971,61 տոննա սերմերի համար, որից 1741,0 տոննան կազմել է ցորենը և գարին: «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտորն»             ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի շրջանակներում 2023 թվականին ստուգվել, գնահատվել և փաստաթղթավորվել են գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի 12157․6 տոննա սերմ, որից հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմ՝ 80.068 տոննա, բանջարբոստանային մշակաբույսերի` 2․4 տոննա, կերային մշակաբույսերի` 397․4 տոննա, տեխնիկական մշակաբույսերի` 1․0 տոննա, արմատապտղավոր և պալարապտղավոր մշակաբույսերի՝ 4․611 տոննա և դեկորատիվ մշակաբույսերի` 1.3 տոննա: Լաբորատոր փորձաքննության ենթարկված նմուշների թիվը կազմել է` 518, իսկ սպասարկված տնտեսավարող սուբյեկտների թիվը`  202:

Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի շրջանակներում 2023 թվականին թվով 85 բնակավայրերի համար կազմվել են ագրոքիմիական քարտեզներ, հողերի ագրոքիմիական դաշտային  հետազոտությունների ընդհանուր տարածքը կազմել է 46349 հա, փորձաքննությունների քանակը կազմել է 39085, իսկ վերցված հողանմուշի լաբորատոր փորձարկումների քանակը կազմել է 15449 հատ:

2024 թվականի մարտի 2-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես հանդիսանում է Բույսերի սորտերի պահպանության միջազգային միության (UPOV) անդամ։ ՈՒՊՈՎ անդամակցությունը Հայաստանի Հանրապետությունում կապահովի այլ երկրների բուծողների իրավունքների պահպանության երաշխիք, կնպաստի բուսաբուծության ոլորտում ներդրումների ավելացմանը, Հայաստանի Հանրապետություն կներմուծվի բարձրարժեք սորտերի լավորակ սերմեր ու տնկանյութ, կավելանան բուսաբուծական արտադրանքի ծավալները և միջազգային շուկայում կբարձրանա հայկական բուսաբուծական արտադրատեսակների մրցունակությունը, հանրապետությունում սելեկցիայի և սերմնաբուծության զարգացման համար նոր հնարավորություններ կստեղծվեն, ինչպես նաև սերմնարտադրության և տնկանյութի արտադրության ուղղություններում կընդլայնվեն համագործակցության հնարավորությունները:

 

ՀՀ տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի ապրիլի 17-ի N1061-L հրաման՝ «Օգտագործման թույլտվությւոն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկը հաստատելու և ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի օգոստոսի 10-ի N660-L հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»

2023 թվականին ՀՀ ՎԿ-ի կողմից հրապարակումների համաձայն գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, բերքատվության և համախառն բերքի վերաբերյալ տեղեկատվություն

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00