Ո՞ր ոլորտներում են հիմնականում ներդրումներ արվում եւ ինչ բիզնեսի տարբերակներ են առաջարկվում սկսնակներին

Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սփյուռքահայ եւ Հայաստանում բնակվող գործարարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ կայացած զրույցներում նշել է, որ նախկինում եղած խնդիրները քաղաքական մակարդակով վերացած են: Ինչպես նաեւ նշել է, որ ինքն ընդհանրապես նրանց մրցակիցների թվում չկա: Փաշինյանը շատ է շեշտել, որ տնտեսության մեջ կարեւորում է ՏՏ ոլորտի զարգացումը:

Հոկտեմբերի 17-ին կայացած «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ, երբ սիրիահայերը հատկապես սկսնակ բիզնեսի համար հարկային բեռը թեթեւացնելու խնդրանքով դիմեցին Նիկոլ Փաշինյանին, վարչապետն ասաց, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսում են այնպես անել, որ միկրոբիզնեսը ընդհանրապես ազատվի հարկերից: ՀԺ-ն փորձեց պարզել, թե որ ոլորտներում են հիմնականում ներդրումներ արվում եւ ինչ բիզնեսներ են հիմնականում խորհուրդ տալիս սկսնակներին:

 
«Ամենախոշոր ներդրումները, բնականաբար, ենթակառուցվածքների եւ հանքագործության մեջ են մտնում»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման եւ համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը:

- Պարոն Լալայան, ներդրողները հիմնականում ո՞ր ուղղություններով են ներդրում կատարում Հայաստանում: Եւ ի՞նչ տարբերակներ է առաջարկում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը նրանց:

- Հիմնականում ներդրողները ցանկանում են ներդրում կատարել այն ոլորտներում, որոնք Հայաստանում զարգացած են, ունեն պոտենցիալ եւ ունեն ինչ-որ առավելություններ: Եւ, բնականաբար, մեր կողմից էլ հիմնականում առաջարկվում են այն ոլորտները, որոնք ավելի զարգացած են, որոնք ունեն պոտենցիալ եւ արտահանման պոտենցիալ:

Ես մոտավորապես նշեմ այդ ոլորտները` էներգետիկայի ոլորտն է ներդրողներին հետաքրքրում, այդ թվում՝ վերջերս ավելի մեծ կշռով վերականգնվող էներգետիկայի ոլորտը, նամանավանդ արեւայինը: Գյուղատնտեսությունը, որի մեջ մտնում են ե՛ւ ջերմոցները ե՛ւ գինեգործությունը ե՛ւ կոնյակագործությունը: Մշակող արդյունաբերությունը, որի մեջ մտնում են տեքստիլը, դեղագործությունը եւ տարբեր տեսակի այլ արտադրություններ: Տուրիզմի ոլորտն է հետաքրքրում, ավելի շատ ենթակառուցվածքների մասով, այսինքն՝ առողջարաններ, հյուրանոցներ, հանգստի կազմակերպման վայրեր: Եւ, բնականաբար, ՏՏ ոլորտն է հետաքրքրում, ինովացիաները:

- Վերոնշյալ ոլորտներից մինչ այժմ ամենախոշոր ներդրումը ո՞ր ոլորտում է եղել:

- Ամենախոշոր ներդրումները, բնականաբար, ենթակառուցվածքների եւ հանքագործության մեջ են մտնում: Վերջին ամենախոշոր ներդրումը Ամուլսարի ներդրումն է եղել. մինչեւ այս տարվա սկզբերը շուրջ 300-350 միլիոնի ներդրում են կատարել, եթե ոչ ավելի: Հիմնականում ամենամեծ ներդրումները լինում են ենթակառուցվածքային ոլորտներում: Դա էներգետիկան է, հանքերը: Մշակող արդյունաբերության մեջ ներդրումները շատ ավելի քիչ են՝ հաշվի առնելով, որ արտադրությունները այդքան էլ կապիտալատար չեն:

ՀԺ-ն զրուցեց նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) աջակցության եւ զարգացման վարչության պետ Կորյուն Գեւորգյանի հետ:

- Պարոն Գեւորգյան, տնտեսական զարգացման նախարարությունը սկսնակ բիզնեսմեններին ի՞նչ բիզնեսների տարբերակներ է առաջարկում եւ նրանք հիմնականում որ ոլորտներում են նախընտրում բիզնես սկսել:

- Մեր սկսնակների 99 տոկոսը գալիս են մեզ մոտ, ասում են՝ սա ենք ուզում ու, ըստ դրա, արդեն իրենց խորհուրդ է տրվում կամ դասընթացների են մասնակցում: Եթե իրատեսական է իրենց պլանը՝ համապատասխան աջակցությունը տրամադրվում է, բայց նաեւ կան տարբեր վերլուծություններ` տարբեր ոլորտներում իրականացրած: Օրինակ, ջրագործության ուղեցույց կա, պանրագործության` միջազգային կազմակերպությունների հետ, որը, եթե սկսնակը նպատակահարմար է գտնում, կարող է դրանից օգտվել:

Որպես կանոն, սկսնակները գալիս, ասում են՝ օրինակ, ուզում եմ այս հյուրատունը բացել, դրա համար ինձ անհրաժեշտ է այսքան գումար ու արդեն ըստ դրա՝ քննարկվում է:

- Որպես խորհուրդ նախարարությունը ի՞նչ է առաջարկում սկսնակներին: Ո՞ր ոլորտներն են բաց, որտեղ բիզնես սկսելը շահավետ է:

- Նման ոլորտ կոնկրետ առանձնացնելը մի քիչ դժվար է, որովհետեւ դա բիզնեսմենի ծրագրից է ավելի շատ կախված, քան մեր խորհրդից: Դրա համար, օրինակ, իրենք մասնակցում են դասընթացների, որտեղ իրենց սովորեցնում են բիզնես պլան գրել, մարկետինգ, շուկայի վերլուծություն, որի հիման վրա նա արդեն գրում է իր որոշած գաղափարի բիզնես պլանը: Դա գնահատվում է, կամ ֆինանսավորվում է կամ՝ չէ:

- Նախարարության կողմի՞ց է ֆինանսավորվում:

- Ոչ, դա ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամն (ԶԱԿ) է ֆինանսավորում մինչեւ 5 մլն դրամ: Բայց դասընթացներին կարող է մասնակցել ցանկացածը, ով բիզնես գաղափար ունի: Հետո արդեն դրանց հիման վրա գնահատվում է եւ ընտրվում են բարձր միավոր ստացածները:

- Այսինքն, եթե ինչ-որ քաղաքացի որոշում է փոքր բիզնեսի տարբերակ, եթե բարձր է գնահատվում, նրան 5 մլն դրա՞մ է տրամադրվում այդ բիզնեսը սկսելու համար:

- Այո, եթե ինքը գրավ չունի: Դեպքեր կան, որ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի որոշումով մինչեւ 15 մլն դրամ է տրամադրվում: Կառավարությունը որոշ ժամանակ առաջ դրամագլուխ է հատկացրել այդ հիմնադրամին, միջազգային կառույցները նույնպես այդ դրամագլխում մասնակցություն են ունեցել: Ու այդ դրամագլխից են իրենք երաշխավորություններ տալիս: Դա վարկ չէ, երաշխավորություն է տալիս եւ այդ գումարը բանկից վերցնում են:

- Այսինքն, այդ գումարը պետք է ժամանակի ընթացքում հե՞տ վերադարձնեն:

- Այո` բանկին: Այդ դրամագլուխը բանկում գրավ է դնում, հետո պետք է վերադարձնի:

- Իսկ մարզերում ո՞ր բիզնեսներն են շահավետ՝ սկսելու համար:

- Մեր ընդհանուր ՓՄՁ-ների 52-53 տոկոսը, ցավոք, կարելի է փաստել, որ առեւտրով է զբաղված: 8 տոկոսը արտադրությամբ, մնացածը արդեն այլ գործունեություններով` հյուրատուն, ծառայություն եւ այլն:

Armtimes.com

Նիկոլայ Ավետիսյան 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00