Ներմուծվող (արտահանվող), վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) թանկարժեք իրերի ու ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի և վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների ցանկերի հաստատման գործընթացի իրականացում

Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ վերամշակման արտադրանքի ելքի նորմերի սահմանման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված` «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության դրույթներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման ոլորտում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշման, ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1331-Ն որոշման դրույթներին համապատասխան:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից վերամշակում մաքսային տարածքում, վերամշակում ներքին սպառման համար և վերամշակում մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով ձևակերպված` թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների վերամշակման արտադրանքի ելքի նորմերը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու նպատակով լիազոր մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

2) պայմանագիր և (կամ) հաշիվ ապրանքագրի պատճենները, իսկ պայմանագրի բացակայության դեպքում կողմերի միջև համաձայնությունը հավաստող այլ փաստաթուղթ

3) սեփական արտադրությունում արտադրական բազայի և արտադրվող արտադրանքի ծավալի առկայության մասին տեղեկատվությունը` համաձայն սույն կարգի N 3 ձևի.

4) ներմուծվող (արտահանվող) վերամշակվող արտադրանքի անվանացանկը` համաձայն սույն կարգի N 2 ձևի և N 4 ձևի՝ երեք օրինակից:

8. Լիազոր մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմնի կողմից հաստատվում են NN 2 և 4 ձևերը և առձեռն, գրությամբ կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում են հայտատուին:

9. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ապա հայտատուին առաջարկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում վերացնել փաստաթղթերում առկա թերությունները:

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից բնական ալմաստների և ադամանդների վերամշակման արտադրանքի ելքի նորմերը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու նպատակով լիազոր մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

2) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 710210000, 710221000, 710231000) դասակարգչի ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիայի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է նշված ծածկագրերով.

3) վերամշակման և (կամ) առուվաճառքի պայմանագրի պատճենները.

4) հայտատուի արտադրությունում բնական ալմաստների մշակման վիճակագրական տվյալները` նախորդ օրացուցային տարվա կտրվածքով.

5) հայտատուի արտադրությունում վերամշակման արտադրանքի ելքի նորմերը `համաձայն N 1 ձևի (երեք օրինակից):

6) պայմանագրով նախատեսված ըստ քաշաչափային խմբերի ադամանդների պատրաստման կանխատեսման հաշվարկը` համաձայն N 2 ձևի.

7) պայմանագրով նախատեսված վերամշակման արտադրանքի ելքի նորմերի հաշվարկը՝ համաձայն N 3 ձևի.

8) պայմանագրով նախատեսված բնական ալմաստների օգտագործման վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն N 4 ձևի.

9) բնական ալմաստների վերատեսակավորման դեպքում ներկայացվում է լրացուցիչ տեղեկանք՝ համաձայն N 5 ձևի.

10) վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների ցանկը՝ համաձայն N 6 ձևի (երեք օրինակից):

Լիազոր մարմնի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում լիազոր մարմնի կողմից հաստատվում են NN 1 և 6 ձևերը և առձեռն, գրությամբ կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում են հայտատուին:

Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ապա հայտատուին առաջարկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում վերացնել փաստաթղթերում առկա թերությունները:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00