Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նուվո Վիլաժ» ջերմատնային տնտեսության հանդիսավոր բացումը

23 Դեկտեմբերի, 2024

Դեկտեմբերի 23-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նուվո Վիլաժ» ջերմատնային տնտեսության հանդիսավոր բացումը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Նուվո Վիլաժ» ջերմատնային տնտեսության շինարարության մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 9 միլիոն եվրո։

Պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսները՝ 10 տոկոսային կետի չափով, ինչպես նաև սահմանվել է վարկի տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։

Ջերմատունն ունի 5 հեկտար շահագործվող տարածք, իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել մինչև 18 հեկտարի, ինչը թույլ կտա աճեցնել և արտահանել ավելի քան 5 հազար տոննա բերք։ Ներկայումս ջերմատունն ունի մոտ 60 աշխատակից, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 250-ի։

«Նուվո Վիլաժ»-ի նպատակն է հասնել տարեկան 1.5 հազար տոննա արտադրողականության։ Ընկերության տնօրեն Գրիգոր Ամիրխանյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է ջերմատան տարածքով, ծանոթացել համալիրի տեխնիկական լուծումներին և ներկայացված հնարավորություններին։ Նախարարը կարևորել է նմանատիպ նախագծերի դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում՝ նշելով, որ դրանք ոչ միայն մեծապես կխթանեն գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, այլև կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը և գյուղական համայնքների տնտեսական կայունությանը։ Նա նաև հավելել է, որ պետությունը նախատեսում է ընդլայնել պետական օժանդակությունն այս ոլորտում։
Բարձր տեխնոլոգիաներով հագեցած համալիրը կառուցվել է եվրոպական չափանիշներին համապասասխան՝ ֆրանսիական «Richel Group»-ի սարքավորումների կիրառմամբ։ Համալիրն ունի բոլոր անհրաժեշտ միկրոկլիմայական համակարգերը, որոնք ավտոմատացված են և կառավարվում են փորձառու մասնագետների կողմից։ Արտադրանքի մի մասը կսպառվի տեղական շուկայում, իսկ մնացածը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն, հետագայում նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և եվրոպական երկրներ։

Ներկայում ջերմատան տարածքում մշակվում է 177,000 պղպեղի սածիլ, և առաջին բերքը նախատեսվում է ստանալ 2025 թվականի փետրվարին։ Ջերմատունը տեղակայված է ծովի մակերևույթից 1415 մ բարձրության վրա, ինչը ենթադրում է մեծ քանակությամբ արևային օրեր և բարենպաստ կլիմայական պայմաններ։
Նախարարը միջոցառման ընթացքում անդրադարձել է պետական օժանդակության ծրագրերին և գործիքակազմին։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00