Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը քաղաքացիներին վստահեցրել է, որ նախարարությունը քաջատեղյակ է նրանց խնդիրներից և ընդգծել կառավարության հանձնառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խոզաբուծության ոլորտում աջակցության ծրագրեր մշակելու հարցում։
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, ներկայացվել է դիմելու ընթացակարգը, անդրադարձ է կատարվել մի շարք այլ հարցերի։
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախարարի տեղակալին ընդունելության և կառուցողական քննարկման համար։