Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

23 Հուլիսի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, նախարարության և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ ՄԱԶԾ-ի հետ գործակցությունն ընթանում է շատ արդյունավետ և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ծրագրերը կշարունակվեն։ Նախարարը համառոտ ծանոթացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին, դրանց իրագործման նպատակով նախանշված միջոցառումներին, խոսել իրականացվող բարեփոխումների մասին։

Նախարար Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը մշակում է սկսնակ և փոքր ձեռներեցների աջակցության ծրագրի նախագիծը, որը ներառում է 3 բաղադրիչներ՝ ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցառում, փոքր բիզնեսի արտոնյալ վարկավորման միջոցառումը, հովանոցային երաշխիքի տրամադրման միջոցառումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է ՄԱԶԾ-ն աջակցել ձեռներեցությանը, փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և սկսնակ ձեռնարկություններին:

Անդրադարձ է կատարվել նաև կին ձեռներեցների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը, երիտասարդ և կին ձեռներեցների ֆինանսական գրագիտության հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերի խթանմանը ՀՀ մարզերում։
Գևորգ Պապոյանն ընդգծել է կանանց դերի կարևորությունը տնտեսության մեջ:

Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով Սյունիքի մարզի 3 գյուղերում գյուղատնտեսական աջակցության ծրագրի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճի ռազմավարություններին և քննարկվել, թե ինչպես ՄԱԶԾ-ն կարող է աջակցել կայուն զարգացման նախաձեռնություններին:
Կողմերը քննարկել են ՄԱԶԾ-ի պոտենցիալ աջակցությունը բնապահպանական կայունության ծրագրերին, ինչպիսիք են՝ վերականգնվող էներգիան, թափոնների կառավարումը և պահպանումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև զբոսաշրջության բնագավառում մարդկային ռեսուրսների զարգացման՝ կրթական և վերապատրաստման աջակցության ծրագրերի մասին։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00