ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ և Մեծ Բրիտանիա-ՎԶԵԲ «Ներդրումային միջավայրի և կառավարման նախաձեռնության» շրջանակներում Մեծ Բրիտանիայի Թագավորության ֆինանսավորմամբ նախաձեռնել են ծրագիր, նպատակ ունենալով`
ա) բացահայտել Հայաստանում արտադրվող այն ապրանքները, որոնք ունեն արտահանման ներուժ և բարձր կենսունակություն տրանսպորտային ծախսերի բարձրացման պայմաններում և
բ) դրա հիման վրա մշակել ՓՄՁ-ների աջակցության մեխանիզմներ, որոնք հետագայում կարող են առաջարկվել Հայաստանի կառավարության կողմից:
Ծրագիրն իրականացվել է «Էմ Բի Քնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից և ներառել է հետևյալ ուսումնասիրությունները․
1. Արտահանման բարձր ներուժ ունեցող ապրանքների բացահայտում
Հայաստանի ներկայիս արտահանման կառուցվածքի խորն ուսումնասիրության հիման վրա, հաշվի առնելով պատմական տվյալներն ու արտաքին առևտրի սեզոնայնությունը, ինչպես նաև հիմնական գործընկեր երկրները, ներկայացվել են արտահանման մեծ ներուժ ունեցող ապրանքների խմբերը։ Զեկույցը ներկայացնում է նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների ընտրության մեթոդաբանությունը, ընտրված ապրանքային խմբերի չիրացված արտահանման ներուժը՝ ինչպես արժեքային արտահայտությամբ, այնպես էլ ըստ արտահանման ամենամեծ ներուժ ունեցող շուկաների։
Ամբողջական ուսումնասիրությունը հասանելի է այստեղ
2. Հայաստանի բեռնափոխադրումների և լոգիստիկ հիմնական երթուղիների վերլուծություն
Արտահանողներին բեռնափոխադրումների տարբերակների համապարփակ վերլուծություն տրամադրելու նպատակով՝ իրականացվել է Հայաստանի աշխարհագրական դիրքի և հաղորդակցության տարբերակների (ցամաքային, ջրային, օդային) մանրամասն ուսումնասիրություն։ Վերլուծությունը ներկայացնում է նաև ներկայումս հասանելի լոգիստիկ ուղիները, վերլուծում լոգիստիկ ծախսերը և տևողությունը։ Ըստ զեկույցի, բեռնափոխադրման միջին ծախսը Երևանից մինչև վերջնական նպատակակետը, 1000կմ-ի հաշվարկով, կազմում է 4.500 – 5.000 ԱՄՆ դոլար և կարող է տևել 20-30 օր (կախված փոխադրման եղանակից, միջազգային կոմերցիոն պայմաններից, մեկնման և հետադարձ ուղղությունների հնարավորություններից և այլն)։
Ամբողջական ուսումնասիրությունը հասանելի է այստեղ
3. Հայաստանի ՓՄՁ-ների համար լոգիստիկայի աջակցության մեխանիզմների առաջարկներ
Առաջին երկու զեկույցների հիման վրա մշակվել է լոգիստիկայի և տրանսպորտային փոխադրումների բարելավմանն ոււղված հատուկ առաջարկներ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար, ներառյալ․
Ամբողջական ուսումնասիրությունը հասանելի է այստեղ
4.Աջակցության մեխանիզմների ազդեցության գնահատում
Արտահանման տրանսպորտային ծախսերի բարելավմանը միտված նախաձեռնությունների ազդեցության գնահատման նպատակով կիրառվել է գրավիտացիոն մոդելի մոտեցումը։
Այս մոդելով գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ տրանսպորտային/լոգիստիկ ծախսերն ունեն նշանակալի բացասական ազդեցություն արտահանման ծավալների վրա։ Մասնավորապես, ծախսերի 1% նվազումը սննդամթերքի և ոգելից խմիչքների, խառը սպառողական ապրանքների և ցածրարժեք կամ ծավալային ապրանքների արտահանումն ավելացնում է համապատասխանաբար՝ 0.24%, 1.79% և 1.17%-ով։
Ընդհանուր առմամբ, գնահատումը ցույց է տալիս, որ կանոնավոր կոնտեյներային գնացքի ներդրման նախաձեռնությունն ունի, արժեքային արտահայտությամբ, արտահանման ավելացման ամենամեծ ներուժը։
Ամբողջական ուսումնասիրությունը հասանելի է այստեղ