Արմեն Արզումանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լյուքսեմբուրգ

11 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լյուքսեմբուրգի Առևտրի պալատը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համատեղ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի գլխավորած պատվիրակությանը՝ սեմինար և B2B ձևաչափով հանդիպումներ անցկացնելու համար։

Այցի շրջանակներում Արմեն Արզումանյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարար Ֆրանց Ֆայոյի հետ։ Նշված հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առեևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Արմեն Արզումանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի գործադիր տնօրենի, ինչպես նաև Cargolux ընկերության ներկայացուցչի հետ։

Բիզնես ֆորումին ողջույի խոսքով ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի միջազգային հարցերով տնօրեն տիկին Սինդի Տերեբայը:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել է նաև Հայաստանի տնտեսության և բիզնես միջավայրի վերաբերյալ շնորհաnդեսը, որից հետո հայկական գործարար պատվիրակությունը B2B հանդիպումներ ունեցել Լյուքսեմբուրգի գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի տնտեսական գործունեության պաշտոնական «MERKUR» ամսագիրը միջոցառման կապակցությամբ իր ամենամսյա համարում Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել։

Միջոցառման շրջանակներում գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի լյուքսեմբուրգյան ընկերությունների հետ՝ ուսումնասիրել Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությունները։


 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00