Ապրիլի 27-ին, ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի (UN Food Systems Summit 2021) շրջանակում, Երևանում կայացել է Ներառական արժեշղթաների միջոցով պարենային կայուն համակարգերի ստեղծման առաջին երկփուլ երկխոսությունը։
Հայաստանի գագաթնաժողովի ազգային ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովն ազդեցիկ մտքեր գեներացնելու հարթակ է, որտեղ կհստակեցվեն երկրում պարենային համակարգերի առաջնահերթությունները, դրանց իրականացման առավել արդյունավետ ուղիները և Հայաստանի հեռանկարները։
«Այսօր ամբողջ աշխարհում 4 մլրդ մարդ ուղղակիորեն և անուղղակիորեն աշխատում է պարենային համակարգում, որոնցից 690 մլն մարդ թերսնվում է։ COVID-19 համավարակի պայմաններում կանխատեսվում է, որ այս թիվը կավելանա ևս 100 մլն-ով: Միևնույն ժամանակ աշխարհի ծայրահեղ աղքատների 80 տոկոսը հենց ապրում է գյուղական վայրերում և զբաղվում գյուղատնտեսությամբ: Այս ոլորտում անհրաժեշտ են կտրուկ քայլեր», - ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։
2020 թվականը ստիպեց բոլորին վերանայել ու գնահատել ազգային կարողությունները, դիտարկել նոր հնարավորություններ, ինչպես նաև կայուն քայլեր ձեռնարկել պարենային համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար: Փոխնախարարը հավելել է, որ անհրաժեշտ է միջոցառումներ իրականացնել առողջ սննդի հասանելիությունն ամբողջ երկրում ապահովելու համար՝ կրճատել հետբերքահավաքային կորուստները և ստեղծել վերաօգտագործման, վերամշակման ու մնացորդային կառավարման մոտեցումների միջոցով գյուղատնտեսական համակարգերի լավ միջավայր և նոր լոգիստիկ շղթաներ։
Ազգային երկխոսության համակարգող, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, միջոցառման բացմանը նշել է, որ սննդամթերքի արտադրության և սպառման այսօրվա մեթոդը բացասական ազդեցություն է ունենում բնակչության առողջության և բարեկեցության, շրջակա միջավայրի և բնական պաշարների վրա՝ ուղեկցվելով կենսաբազմազանության կորստին, ջրային պաշարների սղությանը, անտառազերծմանը, ջերմոցային գազերի արտանետումներին և սննդամթերքի վատնումներին առնչվող մտահոգություններով։ Նա հույս է հայտնել, որ ազգային մակարդակի այս երկխոսությունները կհանգեցնեն հարակայուն պարենային համակարգերի ազգային ուղղվածությունների հաստատմանը և առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզի ձևավորմանը։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր ելույթում նշել է, որ երկխոսության միջոցով Հայաստանի տեսակետները, կարիքները և գերակայությունները հաղորդակցվում են աշխարհին՝ վերածվելով կոնկրետ գործողությունների և ծրագրերի։ «Ես լավատես եմ՝ անկանխատեսելի այս աշխարհում մենք կհասնենք ամուր պարենային համակարգերի այս և երկրորդ երկխոսության ակնկալվող արդյունքներով», - ասել է Շոմբի Շարփը։
Գագաթնաժողովի շրջանակում կայացել են պանելային քննարկումներ ագրոպարենային արտադրանքի մատակարարման շղթաների դիմացկունության և սննդամթերքի անվտանգություն վերաբերյալ, որոնք համահունչ են գագաթնաժողովի 5 նպատակներին՝ անվտանգ և սննդարար սննդամթերքի հասանելիության ապահովում բոլորի համար, անցում սպառման հարակայուն մոդելների, բնապահպանական առումով մաքուր արտադրանքի արտադրության ծավալների ավելացում, ապրուստի առկա միջոցների խթանում և խոցելիության, ցնցումների, սթրեսների նկատմամբ դիմադրողականության բարձրացում:
Գագաթնաժողովը հնարավորություն էր ընձեռել քննարկումներին հետևել նաև առցանց՝ նախարարության ֆեյսբուքյան էջից ուղիղ միացմամբ։
(1/1) ErrorExceptionfile_put_contents(): Only 0 of 189 bytes written, possibly out of free disk space |
---|
in Filesystem.php line 122 |
at HandleExceptions->handleError(2, 'file_put_contents(): Only 0 of 189 bytes written, possibly out of free disk space', '/var/www/html/pages/www.mineconomy.am/public_html/vendor/laravel/framework/src/Illuminate/Filesystem/Filesystem.php', 122, array('path' => '/var/www/html/pages/www.mineconomy.am/public_html/storage/framework/sessions/fK55RH5tDyppGURAxyu3I1WFMQYajsuRLHv2Xx8v', 'contents' => 'a:3:{s:6:"_token";s:40:"CWHeyGEyo75ypWrlTVO2aQKden9jqO3Vrhk9Yf6G";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:31:"https://mineconomy.am/news/2267";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 'lock' => true)) |
at file_put_contents('/var/www/html/pages/www.mineconomy.am/public_html/storage/framework/sessions/fK55RH5tDyppGURAxyu3I1WFMQYajsuRLHv2Xx8v', 'a:3:{s:6:"_token";s:40:"CWHeyGEyo75ypWrlTVO2aQKden9jqO3Vrhk9Yf6G";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:31:"https://mineconomy.am/news/2267";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', 2)in Filesystem.php line 122 |
at Filesystem->put('/var/www/html/pages/www.mineconomy.am/public_html/storage/framework/sessions/fK55RH5tDyppGURAxyu3I1WFMQYajsuRLHv2Xx8v', 'a:3:{s:6:"_token";s:40:"CWHeyGEyo75ypWrlTVO2aQKden9jqO3Vrhk9Yf6G";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:31:"https://mineconomy.am/news/2267";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}', true)in FileSessionHandler.php line 83 |
at FileSessionHandler->write('fK55RH5tDyppGURAxyu3I1WFMQYajsuRLHv2Xx8v', 'a:3:{s:6:"_token";s:40:"CWHeyGEyo75ypWrlTVO2aQKden9jqO3Vrhk9Yf6G";s:9:"_previous";a:1:{s:3:"url";s:31:"https://mineconomy.am/news/2267";}s:6:"_flash";a:2:{s:3:"old";a:0:{}s:3:"new";a:0:{}}}')in Store.php line 128 |
at Store->save()in StartSession.php line 88 |
at StartSession->terminate(object(Request), object(Response))in Kernel.php line 218 |
at Kernel->terminateMiddleware(object(Request), object(Response))in Kernel.php line 189 |
at Kernel->terminate(object(Request), object(Response))in index.php line 60 |