Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր

ՀՀ կառավարության 2020 թվականի 355-Լ որոշման N 1 հավելվածով հաստատվել է «Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը», որի նպատակն է աջակցել տնտեսավարողներին արտադրական կարողությունների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացում։

Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում: Վարկի/լիզինգի առարկա կարող է հանդիսանալ՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։

Սուբսիդավորման չափը սահմանվում է՝

  • վարկի դեպքում՝ ՀՀ դրամով մինչև 6 տոկոս, արտարժույթով մինչև 4 տոկոս,
  • լիզինգի դեպքում՝ ՀՀ դրամով մինչև 8 տոկոս, արտարժույթով մինչև 6 տոկոս։

Վարկի կամ լիզինգի պայմանագրի առավելագույն ժամկետը կարող է կազմել մինչև 120 ամիս, իսկ տոկոսադրույքի սուբսիդավորման ժամկետը՝ մինչև 42 ամիս։ Մայր գումարի մարման համար կարող է սահմանվել մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված։

Ծրագրից կարող են օգտվել  հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողները

  • C (ՍԻ) «Մշակող արդյունաբերություն»,
  • B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում»,
  • D(ԴԻ) «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում»,
  • J (ՋԵՅ) «Տեղեկատվություն և կապ»,
  • F (ԷՖ) «Շինարարություն»,
  • G45.2(ՋԻ) «Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում»,
  • H (ԷՅՋ) «Փոխադրում և պահեստային տնտեսություն»,
  • I 55 (ԱՅ) «Կացության կազմակերպում» (բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների,
  • M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն»,
  • N77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ»,
  • P (ՓԻ) «Կրթություն»,
  • Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում»,
  • R (ԱՌ) 90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն։


Դիմելու կարգ

  • Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր ֆինանսական կառույց.
  • Ֆինանսական կառույցը՝ իր ընթացակարգին համապատասխան ձևակերպում է Միջոցառման պայմանները բավարարող մեքենասարքավորում ձեռքբերելու վարկ/լիզինգ։
  • Էկոնոմիկայի նախարարության կողմից բանկի ներկայացման հայտի ստուգումից հետո իրականացվում է տոկոսադրույքի սուբսիդավորում։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է ֆինանսական կառույցը։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այս հղմամբ։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել՝ 

Էլ․ հասցե՝ modernization@mineconomy.am, (հեռ. (+37411) 597-118)։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00