2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառում

Ծրագրի նպատակը՝

2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառման  նպատակը Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին տնտեսությունների կողմից արտադրված լոլիկի բերքի իրացման գործընթացին աջակցելու նպատակով տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորելն է։

Սուբսիդավորման պայմանները՝

2025 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող լոլիկի մթերման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (տնտեսավարող սուբյեկտ) լոլիկի մթերման համար սուբսիդավորման տրամադրման պայմանները հետևյալն են՝

  1. 2000 տոննան ներառյալ լոլիկի մթերում իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորում չի տրամադրվում.
  2. 1 կիլոգրամը նվազագույնը 40 դրամով գնված 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10 ՀՀ դրամի չափով սուբսիդավորում։

Միջոցառման մասնացության քայլերի հաջորդականությունը՝

Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը սուբսիդավորման գումարների ստացման համար ընթացակարգի N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որի հիման վրա տնտեսավարող սուբյեկտի և նախարարության միջև կնքվում է համագործակցության համաձայնագիր և սուբսիդավորման տրամադրման պայմանագիր։

Սուբսիդավորումը ստանալու նպատակով` տնտեսավարող սուբյեկտը տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերված լոլիկի 2000 տոննան գերազանցող մասի ամբողջ կամ որոշակի խմբաքանակների համար կազմում և էլեկտրոնային կամ թղթային տարբերակով (գրությամբ) դիմում է մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմ, ներկայացնելով մթերված լոլիկի փաստացի քանակների վերաբերյալ տեղեկատվությունը։

Մթերման կետի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմը իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն, որի հիման վրա կազմում և նախարարություն է ներկայացնում եզրակացություն, որի հիման վրա նախարարությունը սուբսիդավորման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00