«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագիր

«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում ոռոգվող գյուղատնտեսության վերափոխումն իրականացնելու հարցում։

2024թ. մեկնարկած ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, կտրամադրի 4.4 մլն եվրո արժողության տեխնիկական աջակցություն, ինչպես նաև կիրականացնի ենթակառուցվածքային ներդրումներ՝ 5.6 մլն եվրոյի չափով (ընդհանուր 10 մլն եվրո դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում)։

IADAAM ծրագիրն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության (85%) և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (15%) հետ համատեղ՝ արտացոլելով գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերներին դիմակայելու համագործակցային մոտեցումը:

Ծրագրով նախատեսվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված կայուն և արդյունավետ գործիքների ապահովում, գյուղատնտեսության աջակցության նպատակով կոոպերատիվների ստեղծման և զարգացման աջակցություն, ոլորտում ֆինանսական գործիքների և մեխանիզմների ներդրում, հողերի խոշորացմանն ուղղված միջոցառումների իրականացում, ինչպես նաև պիլոտային հողերում ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրում:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է թիրախային մարզերում հողերի խոշորացում և ոռոգվող տարածքների ընդլայնում` մինչև 2000 հա (հնարավոր վերանայմամբ), այդ թվում Վեդիի ջրամբարի գործարկման արդյունքում կառուցվող ներտնտեսային ոռոգման ցանցի ընդլայնում և ոռոգվող գյուղատնտեսության ժամանակակից պահանջների ապահովմանն ուղղված աջակցություն ֆերմերներին, ոռոգման համակարգերի համար դրամաշնորհների տրամադրում, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական միջոցների ձեռք բերման համար երաշխիքային գործիքների ներդրում։

Ծրագրվում է ստեղծել գյուղատնտեսության զարգացմանն օժանդակող մինչև 20 կոոպերատիվներ և խորհրդատվական երեք ծառայություններ, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ի դեմս՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, տրամադրել ոռոգման ոլորտի ընթացիկ և համակարգային բարեփոխումների ներդրման և զարգացման աջակցություն:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024-2026 թվականներին՝ ընդգրկելով ՀՀ Արարատ և ՀՀ Արմավիր մարզերը։ Մասնավորապես, ընտրվել են ՀՀ Արարատի մարզը (ամբողջությամբ), ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի՝ Փարաքար խոշորացված համայնքի Բաղրամյան և Նորակերտ բնակավայրերը։

IADAAM ծրագրի շրջանակներում հայտարարված Օպերատորի մրցույթի հաղթող է ճանաչվել հայ-բելգիական AESA համատեղ ձեռնարկությունը (կոնսորցիումը), որի հետ 2024 թվականի հունիսի 4-ին կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 2 տարի ժամկետով: Օպերատորը ներկայումս ընտրված պիլոտային տարածքներում շարունակում է աշխատանքները՝ ապահովելով ծրագրի արդյունավետ իրականացումը։ Ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել էլ. փոստով՝ iadaamproject@gmail.com։

IADAAM ծրագրի ընթացքին կարող եք հետևել Facebook-ում և LinkedIn-ում։

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00