«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագիր

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, ինտեգրված նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում (ընդհանուր 10 մլն եվրո դրամաշնորհային համաձայնագիր)։

IADAAM ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը արդիականացված ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն առնչվող քաղաքականության մշակման հարցում։

Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության (85%) և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (15%) հետ համատեղ՝ արտացոլելով գյուղատնտեսության ոլորտի առկա մարտահրավերներին դիմակայելու համագործակցային մոտեցումը:

Ծրագիրը տեղական մակարդակում աջակցում է ֆերմերներին և այլ շահագրգիռ կողմերին՝ Արարատի և Արմավիրի մարզերում պիլոտային գործողությունները իրականացնելու, խթանելու և ֆինանսավորելու միջոցով:

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ-ի մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։

Այդ բաղադրիչի շրջանակներում ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրվում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման, ծրագրային գործողությունների իրականացման, հաղորդակցության և ծրագրի հաշվետվությունների կազզման համար։ Այն նաև աջակցում է կլիմայի փոփոխությանը հարմարվելուն և գյուղատնտեսական արտադրությունն ավելի դիմացկուն է դարձնում եղանակային այնպիսի պայմաններում ինչպիսիք են՝ երաշտը, հորդառատ անձրևներն ու կարկուտը։ Ծրագիրը նաև աջակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին և մասնավորապես աջակցում է կանանց ու երիտասարդ ֆերմերներին՝ մասնակցելու ծրագրի գործունեությանը և դրամաշնորհներին:

Արդեն իսկ կատարվել է․

Խորհրդատվական համակարգ

  • Արարատի և Արմավիրի մարզերում ստեղծվել են 3 փորձնական ագրոտեխնիկական խորհրդատվական թիմեր (AEST)
  • Վարձակալվել և կահավորվել են գրասենյակներ
  • Թիմերը ապահովում են ֆերմերների խնդիրների լուծում և ժամանակակից ծառայությունների ներդրում
  • Խորհրդատվական թիմերը համալրվեն են 5 ավտոմեքենայով և համակարգչային տեխնիկայով

Կրթություն և կարողությունների զարգացում

  • Մշակվել է Նոր գյուղատնտեսական խորհրդատուի (NELK) մոդուլների ձեռնարկ
  • Վերապատրաստվել են 17 խորհրդատու և ՏԻՄ ներկայացուցիչներ
  • Կազմակերպվել են ուսուցումներ և փորձի փոխանակում (մասնակցել է շուրջ 150 անձ՝ տարբեր մարզերից)

Ենթակառուցվածքներ

  • Կնքվել են պայմանագրեր Վեդու ջրամբարի համար 9 ֆիլտրացիոն կայանների կառուցման նպատակով
  • Շինարարական աշխատանքներն ավարտվել են
  • Սարքավորումները փոխանցվել են պահատվության (փորձարկումը հնարավոր չէ ջրի բացակայության պատճառով)

Վերլուծություններ և հայեցակարգեր

  • Կատարվել են գյուղատնտեսական և ոռոգման ոլորտների վերլուծություններ
  • Մշակվել են՝

o    խորհրդատվական համակարգի ստեղծման հայեցակարգ

o    համաֆինանսավորման դրամաշնորհների ուղեցույց

o    արժեշղթաների արդիականացման ուսումնասիրություններ

 

Լրացուցիչ աշխատանքներ

  • Իրականացվել է շահագրգիռ կողմերի քարտեզագրում
  • Գնահատվել են ֆերմերների կարիքները
  • Մշակվել է թվային մարքեթինգի ռազմավարություն AEST-ի համար
  • Կատարվել է հողային տվյալների վերլուծություն և հողերի միավորման մոդելների ուսումնասիրություն
  • Հզորացվել են մարզային թիմերը և համայնքների գյուղատնտեսական բաժինները
  • Մշակվել են փաստաթղթեր՝ ծրագրերի արդյունավետության բարձրացման համար

Ծրագրի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել էլ. փոստով՝ iadaamproject@gmail.com։

IADAAM ծրագրի ընթացքին կարող եք հետևել Facebook-ում և LinkedIn-ում։

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00