ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 22 օգոստոսի 2024 թվականի N 1392-Լ որոշում

Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ 2024-2025 թթ ընթացքում։          

Ծրագրի նպատակն է նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը:     

Նախատեսվում է ծախսերի  փոխհատուցման եղանակով մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք։   

Մեկ մեղվաընտանիքի (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով)  արժեքը սահմանված է 80000 ՀՀ դրամը։                            

Ծրագրի պայմաններն են՝                                                                                    

  1. ծրագրի շահառու  կարող են հանդիսանալ  իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը․     
  2. յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիք (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով)․ 
  3. փոխհատուցվում է ձեռք բերված յուրաքանչյուր մեղվաընտանիքի (մեղվափեթակի հետ միասին) արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 40000 ՀՀ դրամը։


Ծրագրի շրջանակներում նախապատվությունը կտրվի երիտասարդ ընտանիքներին  (ամուսինների տարիքի հանրագումարը 70 տարեկանից ոչ բարձր), ցանկացած նպատակով սոցիալական աջակցություն ստացող ընտանիքներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին։                                                          

Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուն պետք է նախարարություն ներկայացնի՝

  1. էլեկտրոնային եղանակով դիմում՝ secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով ձեռք բերվող մեղվաընտանիքների ((մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով) քանակը և ձեռքբերման ժամկետը, բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն, հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք․    
  2. ձեռք բերված մեղվաընտանիքները պետք է լինեն բացառապես տվյալ տարում ստացված սերնդից և ունենան անասնաբուժական տեղեկանք, որը կհավաստի մեղուների հիվանդությունների դեմ պատվաստված լինելու հանգամանքը․ 
  3. եթե ձեռք է բերվել 15-ից ավելի մեղվաընտանիք, ապա շահառուն պետք է ներկայացնի նաև մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք՝ ձեռք բերված մեղվաընտանիքների ընդհանուր արժեքի և 600 հազար դրամի տարբերության չափով։ 

Շահառուն, մեղվաընտանիքը (մեղվափեթակով) պետք է ձեռք բերի իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատերից:  

«Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակում մեղվափեթակ և մեղվաընտանիք վաճառող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերի ցանկ

Սույն ծրագրից յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել միայն մեկ անգամ։      

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00