ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
Ծրագրի իրականացման թիմի տնօրեն
Հայաստանի Հանրապետություն
Հայաստան: «Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP)
Դրամաշնորհ No. 9241
Ծրագիր No. 57088-001
Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-24-1
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:
JFPR-ի կողմից առաջարկվող $3 մլն․ դրամաշնորհը կաջակցի Հայաստանին բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու՝ Շիրակի և Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են բարձր աղքատության, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի: Դրամաշնորհը կտրամադրի հետևյալը.
- աջակցություն կայուն գյուղատնտեսությանը համայնքում վերաներդրումներ իրականացնելու միջոցով ՝ 10 գյուղերի կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումներ տրամադրելով՝ նվազեցնել էներգիայի ծախսերը և նպաստել խնայողությունների ստեղծմանը,
- կենսապահովման աջակցություն 230 գյուղական տնային տնտեսություններին՝ կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական համայնքների եկամուտներ ստեղծող ծրագրերի միջոցով, և
- ՀՀ ԷՆ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՝ աջակցելու կլիմայի հարմարվողականության պլանավորմանը և մշակելու կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:
Ծրագրի ազդեցությունը. կայուն գյուղատնտեսության արտադրողականության բարելավում և գյուղական աղքատության կրճատում:
Ծրագրի արդյունք․ ընտրված համայնքների և տնային տնտեսությունների կլիմայական հարմարվողականության կարողությունների բարձրացում:
Ծրագիրն ունի երեք բաղադրիչ
- Կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումների ներդնում, և հետագա կիրարկում
- Սննդի անվտանգության բարձրացման նպատակով կլիմայական խելացի տեխնոլոգիաների կիրարկում
- ՀՀ ԷՆ կարողությունների ընդլայնում կլիմայական խելացի գյուղատնտեսության պլանավորման համար։
ՀՀ էՆ-ին կից Ծրագրի իրականացման թիմը (The Project Implementation Team (PIT)) հանդիսանում է ծրագրի իրականացնող մարմինը (Execuitng Agency (EA)), ներառյալ Ծրագրի նախագծով նախատեսված հիմնական գործողությունների հետ դրա համապատասխանության ապահովումը երաշխավորող մարմինը: Ծրագրի իրականացման թիմի տնօրենը (այսուհետ՝ PIT-ի տնօրեն) աշխատելու է որպես խորհրդատու ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում (Agriculture Programms Implementation Department of MOE (APID)) և պետք է հիմնականում զեկուցի APID-ի ղեկավարին և/կամ միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետին:
Առաջադրանքի նպատակն է կառավարել ամբողջ Ծրագրի իրականացումը` համաձայն դրա կառավարման փաստաթղթերի և համապատասխան մարմինների հետ համաձայնեցված: PIT-ի տնօրենն իր աշխատանքում առաջնորդվելու է CAFSEP-ի JFPR Դրամաշնորհային համաձայնագրով (GA), Դրամաշնորհին աջակցության զեկույցով (GAR) և Ծրագրի կառավարման ձեռնարկով (PAM):
PIT-ի տնօրենը պատասխանատու է հետևյալ խնդիրների համար
- Մշակել տարեկան աշխատանքային ծրագրեր յուրաքանչյուր արդյունքի համար՝ հիմնվելով նախագծման և մոնիտորինգի շրջանակի, գենդերային գործողությունների պլանի և PAM-ին կցված համաձայնեցված իրականացման պլանների և տեխնիկական առաջադրանքների վրա, և ներկայացնել Ծրագրի կոնտակտ անձերին՝ ձեռք բերելով նրանց համաձայնությունները.
- խորհրդակցել ֆինանսական մենեջերի հետ, վերանայել մասհանման հարցումները, պատրաստել տարեկան բյուջեն և դրանք ներկայացնել Ծրագրի կոնտակտային անձին՝ համաձայնեցման նպատակով.
- Բոլոր արդյունքներն իրականացնելու նպատակով ապահովել համապատասխան որակավորում ունեցող անձնակազմի հավաքագրում՝ ԱԶԲ-ի պահանջներին համապատասխան.
- Ղեկավարում և համագործակցում է համապատասխան անձնակազմի հետ՝ վերահսկելու արդյունքների համապատասխանությունը Ծրագրի կառավարման ձեռնարկում (PAM) և հավելվածներում ներկայացված աշխատանքային ծրագրին.
- Ծրագիրը ներկայացնելու համար անցկացնել կամ մասնակցել սեմինարների, աշխատաժողովների, մեդիա միջոցառումների և այլն.
- Ծրագրի իրականացումը վերահսկելու և շտկելու համար պահանջներին համապատասխան կատարել այցելություններ.
- Մշակել և առաջարկություններ ներկայացնել Ծրագրի կոնտակտային անձին` լուծելու այն խնդիրները, որոնք ծագում են Ծրագրի իրականացման ընթացքում.
- Աջակցել Ծրագրի կոնտակտ անձին ծրագրի ընդհանուր կառավարման և ՀՀ Կառավարության և նրա համապատասխան գործակալությունների համար հաշվետվությունների պատրաստման գործում.
- Կառավարել Ծրագրի ողջ անձնակազմը, ներառյալ անձնակազմի բողոքարկման ընթացակարգերը և առաջարկություններ ներկայացնել Ծրագրի կոնտակտային անձին՝ աշխատանքի ընդունելու որոշումների վերաբերյալ.
- Համապատասխան հիմնական անձնակազմի հետ համակարգել՝ Ծրագրի ամենօրյա գործողությունների պլանի ապահովման գործընթացը.
- Տրամադրել գործառնական աջակցություն անձնակազմի հիմնական անդամներին իրենց պարտականությունների իրականացման գործում.
- Նախագծել Ծրագրի հաշվետվողականության համապարփակ համակարգ, ներկայացնել այն Ծրագրի կոնտակտային անձին՝ համաձայնեցման և իրականացման համար.
- Հանակարգել Ծրագրի արդյունքների իրականացումը ծրագրին առնչվող համապատասխան գործակալությունների հետ.
- Աջակցել Ծրագրի կոնտակտային անձին՝ համաձայնեցնելու փոխգործակցությունը համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ ըստ անհրաժեշտության,
- Կապ հաստատել Ծրագրին մասնակցող տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ապահովելու ծրագրի գործողությունների հաջող իրականացումը.
- Նախագծել Ծրագրի իրականացման հաշվետվությունները և ներկայացնել Ծրագրի կոնտակտային անձին համաձայնեցման և բաշխման համար.
- Ապահովել Ծրագրի կայքէջի ստեղծումը.
- Կապ հաստատել ԱԶԲ անձնակազմի և վերահսկիչ առաքելությունների հետ՝ ապահովելու առաքելությունների հաջող ավարտը և Ծրագրի շարունակական մոնիտորինգը.
- Իրականացնել ԱԶԲ-ի վերահսկողական առաքելությունների և օժանդակ հուշագրերի վերաբերյալ առաջարկությունները՝ Ծրագրի կոնտակտային անձի համաձայնեցման հիմքով:
ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:
Որակավորումներ և պահանջներ
- Ագրոնոմի կամ գյուղատնտեսի, կամ տնտեսագետի կամ հարակից բնագավառի համալսարանական կրթություն;
- Բարձր մակարդակի աշխատանքային կարողությունների դրսևորում գործընկերների լայն շրջանակի, ներառյալ պետական գործակալությունների և դոնորների միջև.
- Առնվազն 5 տարվա կառավարման փորձ, ներառյալ բյուջեի կառավարման և հաշվետվությունների մշակման փորձառությունը։ Կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման կամ ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման ոլորտում վերապատրաստման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հայաստանի պետական կառույցների և ընթացակարգերի լավ իմացություն, որն ապացուցված է կառավարությունում կամ կառավարության հետ աշխատելու առնվազն 3 տարվա փորձով.
- Պետական կառավարման համակարգում կամ համակարգի հետ աշխատելու փորձ.
- Զեկույց գրելու, վերլուծական և ներկայացուցչական գերազանց հմտություններ;
- Լավ առաջնորդության, հաղորդակցման և մեկնաբանման հմտություններ;
- Հայերենի վարժ իմացություն և անգլերենի գերազանց բանավոր, կարդալու և գրելու հմտություններ;
- Ընդհանուր գրասենյակային ծրագրային ապահովման տիրապետում:
Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2024-ից մինչև 2026 թվականը ներառյալ:
Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:
Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2024 թվականի հուլիսի 19-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Ենթակա է ներկայացման՝
Տիկին Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ
5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia
Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռ․՝ +(374)-11-54-25-03
E-mail: luananyan@mineconomy.am