Պահանջվում են փորձագետներ

ՀՀ էկոնոմիկայի  նախարարությունը, Կորեայի զարգացման ինստիտուտի հետ համատեղ, նախաձեռնել են իրականացնել «Գիտելիքի փոխանակման ծրագիր» (Knowledge Sharing Program): Այն նպատակ ունի տեղայնացնել Կորեայի զարգացման փորձը Հայաստանում:

Ծրագրի նպատակն է՝ նախ հիմնել նորարարական ընկերությունների բացահայտման/դասակարգման համակարգ, իսկ այնուհետև այդ ընկերությունների համար ներդնել հավաստագրման համակարգ՝ հիմնվելով կորեական փորձի վրա, որից հետո ՀՀ կառավարության մակարդակով կիրառել հնարավոր աջակցության մեխանիզմներ:

Ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն բացահայտել նորարարական ՓՄՁ-ները, այլև ընդգծել դրանց կարևորությունը՝ ազգային տնտեսությունում, ինչպես նաև աջակցել դրանց զարգացմանը՝ ներդնելով աջակցության մեխանիզմներ:

Ծրագրի համակարգումն իրականացվելու է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից: Ծրագրի տևողությունը 8-10 ամիս է:

Ծրագիրն իրականացնելու նպատակով փնտրվում են 3 տեղական փորձագետներ: Տեղական փորձագետների ընտրության հիմքում դրված են հետևյալ պահանջները.

Տեղական փորձագետների և կորեացի փորձագետների միջև աշխատանքի շրջանակը հետևյալն է.

  • Տեղական փորձագետներից պահանջվում է տրամադրել համապատասխան տվյալներ և տեղեկատվություն՝ արդյունավետ հետազոտության համար, կատարել վերջնական զեկույցի համահեղինակի դերը առանձին հարցերի վերաբերյալ և համագործակցել կորեացի փորձագետների հետ ։
  • Կորեացի փորձագետները հիմնականում, բայց չսահմանափակվելով դրանով, կստանձնեն կորեական փորձի ուսումնասիրությունների հետ կապված պարտականություններ, մինչդեռ տեղական փորձագետները կստանձնեն պարտականություններ՝ կապված իրենց երկրի առջև ծառացած մարտահրավերների ուսումնասիրությունների հետ:
  • Հնարավորության դեպքում երկու երկրների փորձագետները համատեղ կներկայացնեն Կորեայի փորձը կիրառելու մեթոդների վերաբերյալ առաջարկություններ՝ ուղղված գործընկեր երկրների խնդիրների լուծմանը թիրախային  ոլորտներում:

Տեղական փորձագետների աշխատանքի հավանական մեկնարկը 2022թ. դեկտեմբեր ամսվա ամիսն է:

Վերը նշված փորձագիտական աշխատանքով հետաքրքրվող անձանց խնդրում ենք մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը ուղարկել իրենց ինքնակենսագրությունը հետևյալ էլ. հասցեին. edd@mineconomy.am:

Հարցազրույցի անցկացման և աշխատանքի վարձատրության մասին նախնական ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00