Հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման, առևտրի ծանուցում

«Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն: «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության իրականացմամբ զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր, ովքեր նշված գործունեությամբ զբաղվելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին» թիվ 673-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծանուցումը և կից փաստաթղթերը (դիմում, անդորրագիր), որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքը կազմում է`

- իրավաբանական անձինք` 50.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005169025)
- ֆիզիկական անձինք` 10.000 ՀՀ դրամ (հաշվեհամարը` 900005165643)

էլեկտրոնային փոստի հասցե՝ secretariat@mineconomy.am։

«Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը և պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը ծանուցման հետ միաժամանակ ներկայացնել լիազոր մարմին:
«Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումը, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության իրականացման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00