ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Միջոցառման նպատակը՝ տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
Թիրախը՝ մշակող արդյունաբերություն։
Շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն։
Օժանդակության ձևը՝ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում:
Վարկի/լիզինգի առարկա՝ նոր (չօգտագործված) սարք, սարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։
Արժույթը՝ ՀՀ դրամ կամ արտարժույթ։
Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս, իսկ արտարժույթով վարկերի/լիզինգի դեպքում՝ մինչև 3 ամիս։
Վարկի/լիզինգի մարման ժամկետը՝
Տրամադրվող վարկի/լիզինգի գումարը | Սուբսիդավորման ժամանակահատվածը | Վարկի/լիզինգի ժամկետը |
մինչև 200 մլն դրամին համարժեք գումար* | մինչև 42 ամիս | մինչև 120 ամիս |
ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար* | մինչև 36 ամիս | մինչև 120 ամիս |
* Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը, կարող է օգտվել արտոնությունից։
Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափերը․
Հայաստանի Հանրապետության դրամով վարկի/լիզինգի սուբսիդավորում՝
Նպատակը | Սուբսիդավորման չափը |
Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի վարկ | 8% |
Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի լիզինգ | 10% |
Արտարժույթով վարկերի վարկի/լիզինգի սուբսիդավորում՝
Նպատակը | Սուբսիդավորման չափը |
Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի վարկ | 6% |
Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասերի լիզինգ | 8% |
Միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։