ՊԱՇՏՈՆԱԿԱՆ FAQ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
ՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԹԵԺ ԳԾԻ ՀԱՍՑԵ՝ reloc@mineconomy.am
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այստեղ ներկայացված է ընդհանուր տեղեկատվություն, յուրաքանչյուր գործ կփոխանցվի ENTERPRISE ARMENIA և NCIE ազգային կառույցների աշխատակիցներին այն վարելու համար: Բոլոր ծառայություններն անվճար են։
Դիմումի ձևեր.
Նամակը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
Պետական լեզու՝ հայերեն (մեծ մասը խոսում է ռուսերեն, անգլերեն լեզուներով)
Ազգային արժույթ՝ ՀՀ դրամ (Հայկական դրամ)
Լոգիստիկա
Ավիաթռիչք դեպի Հայաստան
Ռուսաստանից Հայաստան կարելի է ինքնաթիռով հասնել ինչպես նախկինում (միայն 1-2 ժամով ավելացել է թռիչքի տևողությունը):
Տոմսերի արժեքը սկսվում է 5000 ռուբլուց՝ կախված ամսաթվից և ավիաընկերություններից:
Կենդանիների տեղափոխում
Կատու կամ շուն տեղափոխելու համար հարկավոր է.
Չիպն անհրաժեշտ է տեղադրել նախքան պատվաստումը: Այդ մասին նշումն արվում է անասնաբուժական անձնագրում։ Պատվաստումները վավերական են մեկ տարի: Պատվաստումների մասին գրառումները պետք է մուտքագրվեն անասնաբուժական անձնագիր:
Կարանտին պատվաստումներից հետո՝ 2 շաբաթ։ Երբ այն ավարտվի, կարելի է ստանալ անասնաբուժական վկայականի ձև №1 (որը սահմանը հատելու կենդանու թույլատվությունն է): Այն ուժի մեջ է 5 օր, որի ընթացքում անհրաժեշտ է դուրս գալ Ռուսաստանից.
Կենդանիների տեղափոխման պայմաններն անհրաժեշտ է ճշտել անմիջապես ավիաընկերությունից։
Օդանավակայանում հարկավոր է մոտենալ անասնաբուժական վերահսկման սենյակ որտեղ կկնքեն ձեր փաստաթղթերը. Այնուհետեւ անհրաժեշտ է առանձին վճարել կենդանու տեղափոխման համար։
Հայկական կողմից կենդանիների մուտքի լրացուցիչ սահմանափակումներ չեն իրականացվի։
Մուտք Հայաստան ցամաքային սահմանով
Հայաստանն ունի 2 բաց սահման.
Վրաստան՝ սահմանը բաց է
Իրան՝ սահմանը բաց է
Մուտքի փաստաթղթեր
Ռուսաստանի Դաշնության մինչև 14 տարեկան քաղաքացիները կարող են Ռուսաստանից Հայաստան մուտք գործել միայն արտասահմանյան անձնագրով։
Ռուսաստանի Դաշնության 14 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են Ռուսաստանից մուտք գործել Հայաստան ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան անձնագրով։
Սահմանափակումներ՝ կապված COVID-19-ի հետ
Մուտքի համար անհրաժեշտ է տրամադրել պատվաստման վկայական կամ բացասական արդյունքով ՊՇՌ-թեստ Հայաստան մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։
Կարևոր տեղեկատվությունը կարելի է ստուգել Կառավարության կայքում
Մնալու տևողությունը
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են Հայաստանում մնալ 180 օր՝ առանց կացության իրավունք ստանալու։
Ռուսաստանյան վարորդական իրավունքները վավերական են նաև Հայաստանում։ Կատեգորիաների տարբերություններ չկան:
Ռուսաստանյան համարանիշներով մեքենաներ
Ռուսաստանյան համարանիշներով կարելի է տեղաշարժվել առանց ելքի մինչև 2 տարի։ Նախքան այս ժամկետի ավարտը կարելի է հատել ցանկացած ցամաքային սահման, որի դեպքում ժամկետը կզրոյացվի:
Հայաստան մուտք գործելիս ավտոմեքենաների սեփականատերերին անհրաժեշտ է ձևակերպել OSAGO պոլիս 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով։ Ապահովագրության չափը կախված է ավտոմեքենայի շարժիչի ծավալից և վարորդի տարիքից, ինչպես նաև վարորդական փորձից։
Բնակություն
Վարձակալություն
Բացասական արդյունքից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս բոլոր գործարքները կատարել օրինական դաշտում (այսինքն՝ պայմանագրով, այլ ոչ թե «խոստումով»): Նաև հարկավոր է բացառել ներքին պայմանագիրը, այսինքն՝ առանց Կադաստրում գրանցման գործարքը։ Քանի որ անշարժ գույքի շուրջ բոլոր գործարքները պետք է գրանցվեն, հարկավոր է նկատի ունենալ, որ ձեր պայմանագիրը ուժի մեջ կմտնի միայն պետական գրանցումից հետո: Անշարժ գույքի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կադաստրի թեժ գիծ՝ 060 47 42 05 հեռախոսահամարով կամ անցնել հետևյալ հղումով
Բնակարան որոնելու հիմնական առցանց հարթակները՝
● https://www.airbnb.ru/armenia/stays
● Booking
● https://www.facebook.com/groups/repats.and.expats.real.estate.armenia/
● https://www.real-estate.am/ru
Գնում
Բնակարան կարելի է գտնել որոնման նույն առցանց հարթակներում: Նույն հղումով կարող եք ծանոթանալ այլ պայմանագրերի, որոնք ստանդարտ բնույթ են կրում և հեշտացնում են Ձեր պայմանագրի կնքումն անմիջապես Կադաստրում առանց նոտարի: Նկատի ունեցեք, որ այս դեպքում Դուք կարող եք պայմանագիր կնքել միայն Կադաստրում առկա ստանդարտ պայմանագրերի հիման վրա
Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք կարող են գնել բնակարան։
Հայաստանում բանկերը հիփոթեք են տրամադրում միայն ՀՀ քաղաքացիներին։ Պայմաններն անհրաժեշտ է անհատապես ճշտել բանկում: Բանկերի մասին տեղեկանալու համար կարող եք անցնել այս հղումով։ Բանկերի մանրամասն տեղեկատվությունը Ձեզ անհրաժեշտ կլինի նաև անձնական և կորպորատիվ հաշիվներ բացելու դեպքում։
Ինչպե՞ս գրանցել բիզնես Հայաստանում և որքա՞ն ժամանակ է տևում գրանցման գործընթացը
Հայաստանում 2011 թվականից գործում է Արդարադատության նախարարության ենթակայության Business Entry ունիվերսալ կենտրոնը (Կոմիտասի պողոտա 49/3, աշխատանքային ժամեր՝ երկ․-ուրբ 10:00-18:00):
Ընկերություններն ու անհատ ձեռներեցները կարող են միաժամանակ մեկ տեղում ստանալ անվան ամրագրում, բիզնեսի գրանցում և հարկային նույնականացման համար։ Էլեկտրոնային գրանցումը հասանելի է նաև www.eregister.am կայքում, որի համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն: Կոմերցիոն կազմակերպությունների գրանցումն իրականացվում է անմիջապես էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելիս կամ անհրաժեշտ փաստաթղթերի հաստատված ձևանմուշների օգտագործմամբ։ Մնացած դեպքերում գործընթացը կարող է տևել մինչև 2 աշխատանքային օր:
Հայաստանում գործում է Քաղաքացիական իրավունքի գործարքների և ծառայությունների միասնական գրասենյակ (Անշարժ գույքի կադաստր, իրավաբանական անձանց ռեգիստր, ՔԿԱԳ): Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Մանրամասները։
Հայաստանում հիմնադիր կարող են հանդիսանալ ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրացիները, սակայն նրանց անձնագրային տվյալների համար անհրաժեշտ է թարգմանություն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ապոստիլ՝ փաստացի շահառուներին հայտարարագրելու համար, այն դեպքում, եթե նրանք գտնվում են Հայաստանից դուրս (անձնագրի թարգմանություն + ապոստիլ). եթե նրանք Հայաստանում են, ապա հարկավոր են միայն այս փաստաթղթերի նոտարի կողմից վավերացված թարգմանությունները։
Հիմնադիրներն իրենք իսկ փաստացի շահառուներն են, այսինքն՝ շահույթ ստացողները, հետևաբար նրանց ներկայությունն անհրաժեշտ չի լինի, եթե Պետական ռեեստր ներկայացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ճիշտ լրացված լինեն։
Ինչ վերաբերում է իրավաբանական անձի տնօրենին, ապա նա նույնպես կարող է լինել օտարերկրյա քաղաքացի, պայմանները նույնն են նաև փաստաթղթերն օրինականացնելու համար (ինչպես անձամբ մասնակցությամբ, այնպես էլ հեռակա կարգով՝ ներկայացուցչի միջոցով):
Ընկերության տնօրենը նույնպես կարող է լինել օտարերկրյա քաղաքացի, սակայն ցանկացած պարագայում անհրաժեշտ է, որպեսզի նա լինի նաև Հայաստանի քաղաքացի (ունենա նույնականացման քարտ, ներպետական անձնագիր, որը միաժամանակ պարունակում է չիպ էլեկտրոնային ստորագրության համար)։
Կամ տնօրենը պետք է լիազորագիր տա մեկ այլ անձի, որը հիմնականում գլխավոր հաշվապահն է (աշխատանքային պայմանագրով կամ լիազորագրի հիման վրա որպես outsource), որպեսզի այդ հաշվապահն իր ID քարտով կարողանա գրանցել բոլոր հարկային գործընթացները։
Հայաստանի առևտրային ընկերությունում տնօրեն կարող է դառնալ նաև կացության թույլտվություն չունեցող օտարերկրյա քաղաքացին։
Դրա համար անձնագրայինում հարկավոր է բացել social security number, քանի որ օտարերկրացի քաղաքացին Հայաստանի քաղաքացի չէ, և նույնական տեղեկատվությունը Հայաստանի քաղաքացիների համար ID քարտի մեջ է, կացության թույլտվությամբ (կացության քարտով և social security number) կարելի է փաստաթղթերը ներկայացնել Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (Ekeng, https://www.ekeng.am/hy) նույնիսկ առցանց եղանակով՝ էլեկտրոնային փոստով, սակայն ընկերությունը պետք է Ձեզ հրավիրի և ստուգի Ձեր ինքնությունը (օտարերկրյա անձնագիր, կացության քարտ, սոցիալական քարտի համար (social security number)), այսինքն՝ օտարերկրացու ֆիզիկական ներկայությունը պարտադիր է։
Օտարերկրացիների համար գործում է էլեկտրոնային ստորագրության տրամադրման այլ համակարգ, քան նախատեսված է Հայաստանի քաղաքացիների համար (ավելի թանկ, համակարգը տարբեր է, սակայն իրականացվում է Ekeng համակարգի թույլտվությամբ)։
❗ Օտարերկրյա քաղաքացին կարող է լինել տնօրեն ընկերության, որը գրանցված է Հայաստանում և չունենալ կացության քարտ և social security number և, միաժամանակ, հարկային գործարքները վստահել նույնականացման քարտ ունեցող հաշվապահին (որն ավելի էժան է):
❗ Կամ օտարերկրյա տնօրենն ինքն իսկ ունենալով վերը նշվածը ստորագրել
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրացիներին ՀՀ-ում բիզնես գրանցելու համար:
Հայաստանում ընկերություն գրանցելու կարգը չի ենթադրում բոլոր հիմնադիրների կամ հիմնադրի անձնական ներկայություն, փաստաթղթերը պետական մարմիններ ներկայացնելու համար։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցում են հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում.
Աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատողը պետք է ունենա բնակության իրավունք։
Կարելի է արտարժութային հաշիվ բացել ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի համար: Այս դեպքում, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, դիմումը կանցնի համապատասխանեցման ընթացակարգը և որոշում կկայացվի և հաշիվ բացելու վերաբերյալ: Բոլոր գործարքներն այդ իրավաբանական անձի միջոցով մանրակրկիտ ստուգվելու են։ Բոլոր փոխանցումներն այդ հաշվին (այդ թվում՝ արժութային) հարկվելու են Հայաստանի Հանրապետության հարկային օրենքին համապատասխան:
Նման հաշիվ բացելու համար վիզա չի պահանջվում:
Հայաստանում առավել հարմար է իրավաբանական անձի գրանցումը, քանի որ տեղական իրավաբանական անձանց համար հաշիվների բացման ընթացակարգը պարզեցված է։
Որքա՞ն է կանոնադրական կապիտալի չափն ընկերությունների համար.
Կանոնադրական կապիտալի նվազագույն շեմ չկա: Կանոնադրական կապիտալի չափը որոշում եք Դուք, այն կարող է լինել նույնիսկ 1 դրամ, բայց սա նաև Ձեր ընկերության արժեքն է։ Հիմնականում Հայաստանում ընդունված է 10․000 կան 50․000 դրամը։ Այս գումարը նաև պետք է տեսանելի լինի հարկայինում․բիզնես գրանցելիս նկատի ունեցեք սա։
Ինչպե՞ս կարող են ՌԴ քաղաքացիները ստանալ ՀՀ-ում աշխատելու իրավունք.
ԵԱՏՄ մասին պայմանագրի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամներն ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար աշխատանքային պայմանագրի գործողության շամկետի ողջ ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, այս կատեգորիայի անձինք կարող են գրանցվել հարթակում, որպեսզի ստանան մնալու օրինականությունը հաստատող վկայական։
Ոչ ռեզիդենտ աշխատողների գրանցում Հայաստանի ընկերությունում
Հայկական ընկերությունում ոչ ռեզիդենտներին գրանցելու ամենահեշտ միջոցը ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի կնքումն է:
Որպեսզի աշխատողի հետ կնքվի աշխատանքային պայմանագիր, աշխատողը պետք է ունենա բնակության թույլտվություն.
Ունենալով միայն TIN համար (հարկատուի նույնականացման համար), Դուք կարող եք զբաղվել բիզնեսով նաև առանց ընկերության/անհատ ձեռնարկատիրոջ գրանցման: Դրա համար կարող եք Ձեր անձնագրով (սքանավորված կամ պատճենված) այցելել Հայաստանի հարկային ծառայության ցանկացած տեղական մարմին և 5 րոպեում ստանալ հարկատուի նույնականացման համարը։
Այս դեպքում Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր չէ, այդպես կարող եք անել նաև երկքաղաքացիություն ունենալու դեպքում: Մի մոռացեք, որ բոլոր հարկային պարտավորությունները նույնիսկ այս դեպքում նույնն են, ինչ ընկերության կամ անհատ ձեռնարկատիրության գրանցման դեպքում:
Այսպես կարող եք աշխատել քաղաքացիական իրավունքի գործարքների միջոցով և նաև լինել քաղաքացիական և հարկային իրավունքի սուբյեկտ։
Հարկային մարմինների գտնվելու վայրը հեշտացնելու համար հետևեք հղմանը։ Շատ օպերատիվ արձագանքում են բոլոր հարցերին։ Սակայն հիմնականում ամենատարածված հասցեներն են Արաբկիրը և Կենտրոնը, որոնց հասցեներն են՝
Կարո՞ղ են օտարերկրացիները առցանց հաշիվներ բացել հայաստանյան բանկերում.
Հայաստանի առևտրային բանկերի ցանկին կարելի է ծանոթանալ հղումով : Բանկերի մեծամասնությունն ունեն իրենց սեփական ինտերնետ-բանքինգի համակարգը և բջջային հավելվածները:
Կարելի է արտարժութային հաշիվ բացել ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի համար: Այս դեպքում, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո, դիմումը կանցնի համապատասխանեցման ընթացակարգը և որոշում կկայացվի և հաշիվ բացելու վերաբերյալ: Բոլոր գործարքներն այդ իրավաբանական անձի միջոցով մանրակրկիտ ստուգվելու են։ Բոլոր փոխանցումներն այդ հաշվին (այդ թվում՝ արժութային) հարկվելու են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան:
Նման հաշիվ բացելու համար վիզա չի պահանջվում:
Հայաստանում առավել հարմար է իրավաբանական անձի գրանցումը, քանի որ տեղական իրավաբանական անձանց համար հաշիվների բացման ընթացակարգը պարզեցված է։
Ինչպիսի՞ իրավաբանական անձինք են գործում ՀՀ-ում.
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ
ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ոչ առևտրային կազմակերպությունները սովորաբար ստեղծվում են հիմնադրամի կամ հասարակական միավորման ձևաչափով։ Հասարակական միավորումը կազմակերպություն է, որը հիմնված է անդամակցության վրա, որն առաջին հերթին բավարարում է իր անդամների կարիքները։ Հիմնադրամներն անդամներ չունեն և նախևառաջ կենտրոնանում են բարեգործական ծրագրերի ֆինանսավորման վրա, որոնք օգուտ են բերում մարդկանց որոշակի խավերի կամ հասարակությանն ընդհանրապես: Ինչպես հիմնադրամներն, այդպես էլ հասարակական միավորումները կարող են անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ներդրումային հիմնադրամը կազմակերպություն է, որն օգտագործվում է անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ակտիվների մեջ ներդրումներ կատարելու համար։ Գրանցումը Հայաստանի Կենտրոնական բանկում պարտադիր է։
Կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիները լինել Հայաստանի Հանրապետությունում ընկերության լիիրավ սեփականատերեր
Անհրաժեշտություն չկա, որպեսզի այլ երկրների գործարարները որպես բաժնետերեր ներգրավեն ռեզիդենտների․ հիմնադիրներ կարող են լինել ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձինք ակտիվների 100% սեփականության իրավունքով:
Կարո՞ղ է օտարերկրացու պատկանող ընկերությունը ձեռք բերել կամ վարձակալել գույք/հողամաս Հայաստանի Հանրապետությունում.
Հայաստանում գրանցված ընկերությունները կարո՞ղ են գնել հող/գույք և ունենալ հողի/գույքի երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր։ Արտասահմանցի ֆիզիկական անձինք իրավունք ունեն կնքել հողամասի երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր:
Հարկային համակարգն ու հարկային արտոնությունների համակարգը․
https://enterprisearmenia.am/ru/pages-businessEnvironments/taxation
https://enterprisearmenia.am/ru/pages-businessEnvironments/tax-incentives
Ի՞նչ արտոնություններ են տրամադրվում ԱՏԳ ռեզիդենտ ընկերություններին.
ԱՏԳ ռեզիդենտ ընկերություններն ազատված են եկամտահարկից, ավելացված արժեքի հարկից, գույքահարկից, ներմուծման մաքսատուրքերից։
Հնարավո՞ր է բացել անհատ ձեռնարկատիրություն:
Այո՛։ Անհատ ձեռնարկատերերը կարող են բացել հաշիվ, ստանալ գումար ԵՄ-ից/ԱՄՆ-ից արտարժույթով, ապա փոխանակել ռուբլով և փոխանցել Ռուսաստանի Դաշնություն: Փոխանցել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող արտարժութային հաշիվներին արգելված է։ Եթե ՌԴ բոլոր բանկերն անջատվեն SWIFT-ից, ապա հնարավոր կլինի փոխանցումներ իրականացնել ՌԴ բանկային հաշիվներին ռուբլով:
ՀՀ տնտեսության ո՞ր ճյուղերն են առավել գրավիչ ներդրումների համար։
Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերն են`
ՀՀ աշխատաշուկա
Հայաստանն ունի բարձր որակավորում ունեցող աշխատուժ՝ համեմատաբար ցածր աշխատավարձերով։ Աշխատունակ բնակչությունը կազմում է երկրի բնակչության առավել քան 55%-ը, իսկ բնակչության կրթվածության մակարդակը կազմում է 99%։
Որո՞նք են ՀՀ ՏՀՏ ոլորտի առավելությունները.
2018 թվականի դրությամբ՝ գրեթե 800 ՏՏ ընկերություններ, ներառյալ ինտերնետ-մատակարարները, ունեն 920 մլն ԱՄՆ դոլարի շրջանառություն։ 200 ընկերություն ներգրավված է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներում, որոնցից 43%-ը ստեղծում են սեփական արտադրանք: Հատկանշական է, որ այդ ընկերությունների 95%-ը սկսել է գործել 2000-ական թվականներին, որոնցից միայն 150-ը՝ 2018 թվականից։
Արդյունաբերությունն աճում է տարեկան 20%-ով և կարող է հեշտությամբ հասնել միլիարդ դոլարի արտահանման նշաձողին: Անկասկած Հայաստանն արդեն զբաղեցրել է իր տեղը աշխարհի ՏՏ քարտեզի վրա, և այս ոլորտը կդառնա տնտեսության լոկոմոտիվներից մեկը։
Տեղական ընկերություններն արդեն դուրս են եկել միջազգային շուկա և կարողանում են հաջողությամբ մրցակցել․ PicsArt, Teamable-ը, Krisp, Codesignal, Shadowmatic – սա ընդամենը կարճ ցանկն է այն հայկական ստարտափների, որոնք հայտնի են աշխարհում։
Կրիպտոարժույթի/բլոկչեյնի ոլորտի ընկերություններ
Nooor-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը համախմբում է բլոկչեյնի սիրահարներին: Այն առաջարկում է բլոկչեյն կրթություն ուսանողներին և մենեջերներին: Նաև առաջարկում են բլոկչեյն ոլորտի խորհրդատվական ծառայություններ այն ստարտափներին ու ընկերություններին, որոնք պատրաստ են գտնել զարգացման ուղիներ բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով։
Blockchain R&D HUB ընկերությունը զբաղվում է բլոկչեյն տեխնոլոգիաների մշակմամբ ամբողջ աշխարհում կիրառելու համար: Հանդիսանում են բլոկչեյն տեխնոլոգիաների մշակման համաշխարհային համակարգի մաս։
Որոշ ընկերություններ, որոնք մասամբ օգտագործում են բլոկչեյն իրենց աշխատանքում՝
Ի՞նչ առավելություններ է առաջարկում ՀՀ ՏՀՏ ոլորտը.
ՀՀ կառավարությունը նպաստում է ՏՀՏ ոլորտի զարգացմանը՝ տրամադրելով հարկային արտոնություններ. մասնավորապես, 30 հոգուց պակաս աշխատակիցներ ունեցող ՏՏ ստարտափները վճարում են
23%-ի փոխարեն նվազեցրած 10% եկամտահարկ և չեն վճարում եկամտահարկ։ ՏՀՏ ոլորտում գործող ընկերությունները կարող են օգտվել նաև ECOS ազատ տնտեսական գոտու առավելություններից և հարկային արտոնություններ:
ԱՏԳ-ում գործող ընկերությունները ազատվում են՝
Կարո՞ղ են արդյոք ընկերության հայ ռեզիդենտները հաշիվ բացել, ստանալ փոխանցումներ ԵՄ/ԱՄՆ-ից և այդ գումարները փոխանցել ռուսաստանյան բանկերի հաշիվներին.
Այո, նրանք կարող են ստանալ արտարժույթով, ապա վերածել ռուբլու և փոխանցել
Ռուսաստանի Դաշնության բանկային հաշիվներ։
Արդյո՞ք Միր քարտային վճարային համակարգը գործում է ՀՀ-ում:
Այո՛
Հնարավո՞ր կլինի արդյոք փոխանցումներ կատարել ՌԴ-ում գտնվող բանկային հաշիվների վրա Ռուսաստանի բանկային համակարգը SWIFT համակարգից անջատելու դեպքում։
Դա հնարավոր կլինի իրականացնել ռուբլով։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դրամական գործարքներն իրականացվում են ոչ թե SWIFT-ի միջոցով, այլ ՌԴ ազգային վճարային համակարգի միջոցով, որին միացված է ՀՀ-ն։
Ռուսաստանի ռեզիդենտները կարող են Հայաստանի քաղաքացի դառնալ՝ առանց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու (այսինքն՝ ունենալ երկքաղաքացիություն)։
Էթնիկ հայերի համար անձնագիր
Հայկական ծագման հաստատում
Ստորև ներկայացված փաստաթղթերից որևէ մեկի առկայությունը հաստատում է Ձեր հայկական ծագումը՝
- Հայաստանի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը, որը հաստատվել է ձեր քաղաքացիության երկրում իրավաբանական անձանց կողմից:
- ծննդյան վկայական կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն դիմողի ծնողի, պապի, տատիկի, եղբոր կամ քրոջ ծագման մասին։
– Եթե դիմորդը ցանկանում է ապացուցել իր հայկական ծագումը` օգտագործելով իր խորթ քրոջ կամ խորթ եղբոր անձը հաստատող փաստաթուղթ, ապա դա կարող է որպես ապացույց ծառայել միայն այն դեպքում, եթե խորթ քրոջ կամ խորթ եղբոր էթնիկ պատկանելությունը հիմնված է ընդհանուր ծնողի վրա:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Փաստաթղթերի պատճենները և թարգմանությունները պետք է նեկայացվեն բնօրինակների հետ միասին:
Բնակության թույլտվություն (ժամանակավոր, մշտական)
Բնակության թույլտվությունը տրվում է 1 տարի ժամկետով։ Վճարը՝ 105 000 դրամ։
Մշտական բնակության իրավունքը տրվում է անսահմանափակ ժամկետով։ Վճարը՝ 140 000 դրամ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Բնակավայր.
Մշտական բնակիչների համար դա կարող է ներառել բնակության կամ քաղաքացիության, աշխատանքի վայր ունեցող, ձեռներեցությամբ զբաղվող բարեկամի առկայության ապացույց, կամ եթե անձը բնակվել է Հայաստանում առավել քան 3 տարի։
Ժամանակավոր կամ մշտական կացության թույլտվություն տալու մասին որոշումն ընդունում է անձնագրային բաժանմունքը Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ 30 օրվա ընթացքում։ Թույլտվություն ստանալով՝ սեփականատերն իրավունք ունի ապրելու Հայաստանում, ինչպես նաև ունի իրավունք լքել և մտնել երկիր։ Երկարաձգումը պետք է ներկայացվի գործողության ժամկետը լրանալուց 30 օր առաջ։
Հեռահաղորդակցություն
Բջջային կապ (սակագներ, պայմաններ)
Ներկայումս Հայաստանում գործում է բջջային կապի երեք օպերատոր՝
- Ucom
- VivaCell
- Beeline.
Բոլոր 3 ցանցերն ունեն բավարար ծածկույթ Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև սպասարկման կենտրոններ բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ կարելի է գնել SIM քարտ և ստանալ օգնություն.
Գոյություն ունեն երկու տեսակի սակագներ՝ կանխավճարային և հետվճարային, սակագների արժեքն է 1000-ից սկսած մինչև 9500 դրամ՝ կախված մատուցվող ծառայությունների քանակից։
SIM քարտ կարելի է ձեռք բերել օպերատորների խանութներից կամ օդանավակայանում: SIM քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է անձնագիր:
Երեխաներ
Ռուսալեզու դպրոցներ.
Ռուս-Հայկական համալսարանին կից «Ուսմունք» դպրոց,
Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ա.Գ. Երիցյանի անվան գիմնազիա,
«Սլավյանսկայա» միջնակարգ ռուսական դպրոց,
Չեխովի անվան թիվ 55 դպրոց,
Պուշկինի անվան թիվ 8 դպրոց,
Ռուսական կրթական կենտրոն «Պերսպեկտիվա»,
Երևանում երեխաների կրթության և հանգստի մասին ֆորում
Փոխարժեքները
Կարելի է ճշտել ՀՀ Կենտրոնական բանկի կայքում
Լեզվի խոչընդոտ
Տեղեկատվության մեծ մասը կրկնօրինակված է առնվազն ռուսերենով։ Տեղական բնակչությունը խոսակցական մակարդակով տիրապետում է ռուսերենին, բացառությամբ արտագաղթողների՝ ոչ նախկին ԽՍՀՄ երկրներից (օրինակ՝ Ֆրանսիա, Լիբանան)։ Նրանք լավ են տիրապետում անգլերեն լեզվին։
Անձնական իրերի տեղափոխում
Իրերի փոխադրման արտոնությունները՝ http://diaspora.gov.am/ru/pages/102/movingyourbelongings
Իրերի փոխադրման ծառայություններ՝
http://www.dpd.am/
Աշխատանքի որոնում
Աշխատանք փնտրելու ծառայություններ.
https://staff.am/
https://job.am/
https://www.facebook.com/groups/234668295594/
https://www.facebook.com/groups/jobsforrepats/
https://www.facebook.com/groups/930895163669736/