Կաթիլային և անձրևային ոռոգման նորմերի գնահատման և զարգացման խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ հայտարարություն

Պաշտոն՝ 

Կաթիլային և անձրևային ոռոգման նորմերի գնահատման և զարգացման խորհրդատվական ծառայություններ
 

Նկարագրություն

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է գնահատել ջրման ու ոռոգման նորմերի, ջրասպառման, ջրումների հաճախականության և միջջրումային տևողությունների դինամիկան, ինչպես նաև ուսումնասիրել  և մշակել նորմեր կաթիլային և անձրևային ոռոգման համար։ 

   

Պարտականություններ

Ուսումնասիրությունն ու գնահատումը պետք է իրականացվի Արարատյան գոգահովտում (ոռոգման 4 գոտի), Շիրակում (ոռոգման 2 գոտի), Սևանի ավազանում (ոռոգման 2 գոտի), Հյուսիս արևելքում (ոռոգման 2 գոտի), Լոռի Փամբակում (ոռոգման 2 գոտի), Վայքում (ոռոգման 4 գոտի)։ Այս նպատակով Խորհրդատվական կազմակերպությունը պետք է համապատասխան գյուղատնտեսական գոտում անցկացնի հետևյալ պայմանների ուսումնասիրություն՝ հողային, կլիմայական, ագրոտեխնիկական, հիդրոերկրաբանական, տեղագրական, ապա հավաքած տեղեկության հիման վրա մշակի նորմեր՝ վերոնշյալ յուրաքանչյուր ոռոգման գոտու համար:

  • Ուսումնասիրել և գնահատել գյուղատնտեսական գոտիների հողային, կլիմայական, ագրոտեխնիկական, հիդրոերկրաբանական, տեղագրական պայմանները,
  • Կատարել հիդրոլոգիական հաշվարկներ 50%, 75% և 95% տեղումների ապահովվածությունների համար,
  • Տվյալների հավաքում, հատակագծաքարտեզագրական նյութերի ճշգրտում,
  • Ագրոկլիմայական ցուցանիշների վերլուծություն,
  • Կաթիլային և անձրևային ոռոգմամբ գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական պայմանների ուսումնասիրում՝ ըստ գյուղատնտեսական գոտիների,
  • Առավելագույն էվապոտրանսպիրացիաների հաշվարկ,
  • Հողերի ջրաֆիզիկական հատկությունների ուսումնասիրում,
  • Հողերի տեղագրական պայմանների բնութագրում,
  • Յուրաքանչյուր մշակաբույսերի համար ջրի պահանջի որոշում,
  • Կաթիլային ոռոգման ռեժիմների սահմանում,
  • Անրձևային ոռոգման ռեժիմների սահմանում։

 

Պահանջներ

Շահագրգիռ խորհրդատվական կազմակերպությունը պետք է ունենա իրավաբանական անձի կարգավիճակ, նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ինչպես նաև պետք է ունենա (կամ ներգրավի) անհրաժեշտ մասնագետներ և տեխնիկական միջոցներ նշված աշխատանքներն իրականացնելու համար:

Անձնակազմը (աշխատանքային խումբը) պետք է կազմված լինի՝ Ծրագրի ղեկավարից, աշխատանքների համակարգողից, հողերի և ջրի գլխավոր փորձագետից, կաթիլային ոռոգման փորձագետից, անձրևային ոռոգման փորձագետից, ԱՏՀ փորձագետից, կլիմայի ուսումնասիրության գծով փորձագետից, գյուղատնտես-ագրոնոմներից, հարցումների անցկացման և տվյալների վերլուծության փորձագետներից:

 

Հավելյալ նշումներ

Նախատեսվում է աշխատանքներն իրականացնել 2022թ. հունվար-մայիս ամիսներին:

Ոլորտ
Գյուղատնտեսություն

Դիմումներն ուղարկել
Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն էլեկտրոնային ձևով մինչև 2022թ. հունվարի 17-ը:
 Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00