ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսը գնահատում է երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում, այն ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ:
2018 թվականի վերջին Հայաստանը ընդգրկվել է ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում` ներառվելով առաջին տասնյակում: