Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման ծրագիր
Ծրագրի համարը՝  P158359
Վարկի/Փոխառության/
Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. TF0A4449
Նշանակման անվանումը՝ Ծրագրի Իրավական հարցերով ազգային խորհրդատու
Հղման համարը՝ PHRD-C-1-15/3  /ըստ Գնումների պլանի/
 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային բանկի կողմից ստացել է դրամաշնորհ «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» ծրագրի (PHRD) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի Իրավական հարցերով ազգային խորհրդատուի՝ տեղական փորձագետի ծառայությունները:

Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` գործող կամ առաջարկվող իրավական ակտերի  վերանայում իրականացնելն է` նախարարությանը ծրագրի համաձայնեցված արդյունքների վերաբերյա տեսակետներ հայտնելով:   

Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

ա) Վերանայել և առաջարկություններ կատարել ՝ հզորացնելու.

(1) Նախարարության քաղաքականության համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ բազան և ապացույցների վրա հիմնված քաղաքականությունը՝ ներառյալ այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների հետ կապերը;

(2) Մոնիթորինգի և գնահատման քաղաքականության ոլորտում մարդկային ռեսուրսների բազան և համապատասխան հմտությունների ձևավորման/ զարգացման դասընթացների ծրագիրը;

(3) Քաղաքականության գնահատման հարցերով զբաղվող մոնիթորինգի և գնահատման համակարգը և դրա հետ կապված այլ համակարգերը՝ գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության իրականացում, գյուղատնտեսական ոլորտի բյուջեի նախագծում և ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման սկզբունքների և մեթոդների սահմանում՝ ներառյալ վիճակագրական վերլուծությունը, հետազոտությունները, շահառուների ներգրավվածությունը և վարչական տեղեկատվության օգտագործումը;

(4) Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի ապացույցների բազան և դրա ներդրումը գյուղատնտեսության համար ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման գործում;

(5) Էկոնոմիկայի նախարարությունից դուրս (Ա) այլ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի անկախ քաղաքականության մոնիթորինգի կարողությունը և (Բ) վերապատրաստման ու աջակցության ծրագրերի նախագծումը և իրականացումը;

(բ) Անցկացնել ֆորումներ ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման համար այլ նախարարությունների, հաստատությունների և պետական մարմինների հետ:

Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2020թ.-ի մարտից մինչև 2020թ.-ի մայիսը, ծրագրի հնարավոր երկարացումով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ որակավորումները. Հիմնական որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն իրավաբանական ոլորտում
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ գյուղատնտեսական ոլորտում
  • Հայերենի բանավոր և գրավոր խոսքի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Գերազանց համակարգչային իմացություն՝ մասնավորապես  տեսքստերի կազմման և աղյուսակների ծրագրակազմի մեջ
  • Հաղորդակցման լավ հմտություններ և ՀՀ-ում հաճախակի ուղևորություններ ձեռնարկելու պատրաստակամություն
  • Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային հանրության միջև կապերը պահպանելու և ամրապնդելու կարողություն

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի ուղեցույցների 1.9 կետին. ՎԶՄԲ վարկի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում Համաշխարհային Բանկի Վարկառուների կողմից/հունվար 2011թ./վերանայված հուլիս 2014թ. («Խորհրդատուների ընտրության ուղեցույց»), որտեղ մասնավորապես նշվում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ (www.worldbank.org/procure):

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Խորհրդատուների ընտրության ուղեցույցի» Բաժին V-ում սահմանված Անհատ խորհրդատուների  ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են.

ա/ Խորհրդատուի որակավորումը – 40 միավոր,
բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 60 միավոր:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն ծրագրի գնումների բաժին մինչև 2020թ. մարտի 16-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:

Երևան, Մհեր Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 832 սենյակ;
Էլ-փոստ. atovmasyan@agridf.am

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 529 333, (+374 11) 530 333, (+374 11) 525 232

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00