Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտայի սահմանմամբ հատուկ պաշտպանական միջոցի կիրառում

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք Կորեայի Հանրապետությունից և ՈՒկրաինայից ներմուծվող ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտա է սահմանվել՝ ներմուծումը թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում.

2019 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ածխածնային և լեգիրված պողպատից շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ սահմանված հատուկ քվոտա

Ապրանքի անվանումը Քվոտա (տոննա)
Շիկագլոցված հարթ գլանվածք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 10 000 0, 7208 25 000 0, 7208 26 000 0, 7208 27 000 0, 7208 36 000 0, 7208 37 000 0, 7208 38 000 0, 7208 39 000 0, 7208 40 000 0, 7208 51 200 1, 7208 51 980 0, 7208 52 100 0, 7208 52 910 0, 7208 52 990 0, 7208 53 100 0, 7208 53 900 0, 7208 54 000 0, 7208 90 200 0, 7208 90 800 0, 7211 13 000 0, 7211 14 000 0, 7211 19 000 0, 7225 30 100 0, 7225 30 300 0, 7225 30 900 0, 7225 40 120 1, 7225 40 120 9, 7225 40 150 1, 7225 40 150 9, 7225 40 600 0, 7225 40 900 0, 7226 91 200 0, 7226 91 910 0, 7226 91 990 0 ծածկագրեր) 14699
Շիկագլոցված հարթ գլանվածք (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7208 51 200 9, 7208 51 910 0 և 7225 40 400 0 ծածկագրեր) 829

Լիցենզավորումը իրականացվում է «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող շիկագլոցված հարթ գլանվածքի նկատմամբ հատուկ քվոտայի ձևով հատուկ պաշտպանական միջոց կիրառելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 199 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 137 որոշման, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի N 8 հավելվածով հաստատված արձանագրության «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» հավելվածի համապատասխան, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 7 հավելվածով հաստատված արձանագրության «Ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման համար թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման կանոններ» հավելվածին և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի  19-ի թիվ 1881-Ն որոշման համաձայն:

Ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝

1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.

2) այլ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:

Ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը սահմանվում է՝ ելնելով վերջին մեկ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից

Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

Պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.

Հայտատու` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակ ունեցող մասնակից:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն) ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը:

3) պետական տուրքի վճարման անդորրագիրը, իսկ էլեկտրոնային վճարման պետական համակարգի միջոցով վճարում կատարելու դեպքում` էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց համարը:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։

Հայտատուի կողմից, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթերը ներկայացվելու և հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել կամ մերժվել մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի տրամադրումը:

Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին: Լիցենզիայի ժամկետի ավարտ է համարվում համապատասխան տարվա ավարտը:

Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.6-րդ հոդվածի համաձայն` տարեկան պետական տուրքը կազմում է 1000 ՀՀ դրամ: Հայտատուն լիցենզիա ստանալու համար տուրքը վճարում է Կենտրոնական գանձապետարանի 900005000840 հաշվեհամարին:

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00