2012 թ-ին Հայաստանի Հանրապետություն է ներխուժել լոլիկի հարավամերիկյան ցեցը, որը համարվում է կարանտինային օրգանիզմ: Հետևաբար, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ագրոնոմիա, այգեպտղաբուծություն և բույսերի պաշտպանություն, բուսաբուծություն և հողագիտություն ամբիոնների հետ համատեղ իրականացվել է «Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման» պիլոտային ծրագիր:
Համաձայն ծրագրի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում իրականացվել է ընդհանուր 10 հեկտար մակերեսով (յուրաքանչյուր համայնքում 5-ական հա) հողերի օգտագործում` ծրագրի շրջանակներում :
Այդ տվյալների հիման վրա մշակվել են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց՝ շեշտադրելով համապատասխան ինսեկտիցիդների և դրանց ազդող նյութերի կենսաբանական արդյունավետությունը վնասատուի զարգացման համապատասխան փուլի վրա:
«Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման» պիլոտային ծրագիրը համատեղ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի (ՀԱԱՀ) ագրոնոմիա, այգեպտղաբուծություն և բույսերի պաշտպանություն, բուսաբուծություն և հողագիտություն ամբիոնների հետ ծրագրում դրված առաջադրանքը (հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի արդյունավետությունը հասցնել 70%-ի ) կատարվել է ամբողջությամբ, միջատասպան պատրաստուկների կիրառման արդյունավետությունը հասցնելով 95-99%, ցեցի վնասակարությունը հասցնելով 30%:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Տեղեկատվական գրքույկի էլեկտրոնային տարբերակը