Էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու համար հայտարարություն

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչության մասնագետ (ծածկագիրը`  23-33.3-Մ6-1)

 

  1. Մասնակցում է Նախարարության «Թեժ գծի» սպասարկման աշխատանքներին։
  2. Մասնակցում է  Նախարարության կողմից մշակվող քաղաքականության և իրականացվող ծրագրերի, Նախարարի, Նախարարության այլ պաշտոնյաների, Նախարարության իրավասության ոլորտների գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին։
  3. Մասնակցում է Նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ հանրային կարևորության հանդիպումների և այլ միջոցառումների լուսաբանման աշխատանքներին։
  4. Մասնակցում է Նախարարության պաշտոնական հաղորդագրությունների տարածման աշխատանքներին:
  5. Մասնակցում է զանգվածային լրատվության միջոցների տվյալների բազայի լրամշակման աշխատանքներին։
  6. Մասնակցում է Նախարարության կայքի և Նախարարության ու Վարչության ֆեյսբուքյան էջերի տեղեկատվական սպասարկման աշխատանքներին, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի (www.e-draft.am ) նախարարության ադմինիստրատորի պարտականությունների կատարմանը։
  7. Մասնակցում է Նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներին։
  8. Մասնակցում է Նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներին։
  9. Մասնակցում է Վարչության Էլեկտրոնային նամակների և հարցումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներին։
  10. Մասնակցում է Նախարարությունում լրագրողների հավատարմագրման կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներին։
  11. Մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի, Վարչության կողմից պատրաստվող նամակների, տեղեկանքների, այլ գրությունների և փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին։
  12. Համագործակցում է Նախարարության և հանրապետական գործադիր իշխանության այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

-   բարձրագույն կրթու­թյուն,

-   գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

 - պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

 

Աշխատավարձի չափը՝  111115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում են որոշակի ժամկետով՝ մինչև հիմնական աշխատողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրված արձակուդից վերադառնալը` 2022 թվականի փետրվարի 14-ը։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով, անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

 

Դիմող  քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարություն  պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
  • աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
  • անձնագրի պատճենը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.00-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի հոկտեմբերի 16-ը:

ՀՀ քաղաքացիները էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանա­կա­վոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան,  Մ.Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-96, էլ- փոստ akharatyan@mineconomy.am/

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00