Հայաստանում մեծ ներդրումային ծրագիր իրականացնելու ցանկություն հայտնած ազդեցիկ մարդու ուսանելի պատմությունը

Պարոն Խաչատրյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս խոսեց այն մասին, որ Մեղրի ազատ տնտեսական գոտու հարակից տարածքի հողերը նախկին պաշտոնյաները ժամանակին սեփականաշնորհել էին: Ի՞նչ է կատարվել այնտեղ:

 
Դրանով հիմա զբաղվում են իրավապահ մարմինները, նախքաննություն է իրականացվում, հարցն ավելի շատ իրենց պետք է ուղղել: Ես ընդհանուր առմամբ գիտեմ, բայց իրավասու չեմ հարցի վերաբերյալ մեկնաբանություն տալ: Դա անհայտ բան չի եղել, հայտնի սեփականատերեր են եղել: Ինչ-որ ժամանակ դա չի դիտվել որպես խնդիր, իսկ ներկա կառույցներն ու իրավապահ մարմինները, իրենց ձեռքի տակ ունենալով որոշակի տեղեկություններ, դա համարում են խնդրահարույց և իրականացնում են համապատասխան աշխատանքներ:

Կասեք՝ որ նախկին պաշտոնյաների մասին է խոսքը:

Ես չունեմ կադաստրերի վկայականները, որ անուններ ասեմ, բայց վարչապետն ասաց, որ դրա վրա ազդեցություն ունեցել են: Ես որքան տեղյակ եմ, հաջորդականությունը հետևյալն է՝ մարդիկ իմանալով, որ ապագայում այդտեղ կհայտարարվի ազատ տնտեսական գոտու տարածք, նախօրոք հողերը ձեռք են բերել: Այսինքն՝ այդ պահին, երբ հողերը ձեռք էին բերում, դեռևս ազատ տնտեսական գոտու տարածք չէր: Նրանք նախօրոք ձեռքն են բերել, հետո արդեն ընդունվել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու որոշումը: Հաջորդականությունը դա է եղել:

Ներդրումային ծրագրերի առումով ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ծրագրեր են հիմա քննարկվում:

Կան շատ ներդրումային առաջարկներ: Վարչապետը նույնպես օրերս հնչեցրեց ընդհանուր արժեքի վերաբերյալ գնահատական: Ինչի՞ արդյունքում է այդ գնահատականը ձևավորվել, ուզում եմ հստակեցնել, որ մենք հասկանանք՝ այդ թիվը մշտապես կարող է փոփոխվել: Ով դիմել է որևէ պետական մարմին՝ ասելով, որ որևէ ներդրումային ծրագիր է ուզում իրականացնել, ասել են՝ արժեքը սա է, իրենց կարծիքով՝ կարգավորում պահանջող հարցերը սրանք են, կառավարությունից խնդրել են որոշակի հարցեր լուծել, որ գնան առաջ, մենք այդ տեղեկություններն իրենց համաձայնությամբ ամփոփել ենք մեկ տեղեկանքի մեջ: Այսինքն՝ հարցրել ենք մարդկանց՝ դուք համաձա՞յն եք, որ մենք ձեր ծրագրի վերաբերյալ տեղեկությունները ներառենք մեզ մոտ վարվող ռեեստրում, որպեսզի նաև երբեմն իրենց հարցեր տանք կամ իրենք մեզ հարցեր տան: Իրենք համաձայնվել են, և այդ գումարը, որը վերաբերում է մոտ 90 ծրագրերի, կազմում է մոտ 2.7 մլրդ դոլար: Ուղղակի այնտեղ կան այնպիսի ծրագրեր, որոնք շատ նախանական փուլում են, այսինքն՝ այդ գաղափարի տերերն իրենք նույնպես ասում են, որ հետագա որոշումները կախված կլինեն ներքին միջավայրը գնահատելու և ծրագիրն իրականացնելու հնարավորություններն ավելի լավ հասկանալու արդյունքում:

Մենք այդ ծրագրերից առանձնացրել ենք նրանք, որոնք ավելի իրատեսական են կամ որոնք գտնվում են ավելի առարկայական ու չափելի փուլում: Դրանք արժեքով մոտ 800 մլն դոլարի ծրագրեր են: Այս մեթոդը լավ է նրանով, որ այս պահանջը և վարչապետի հանձնարարականը գերատեսչություններին պարտավորեցնում է հաշվետու լինել յուրաքանչյուր ծրագրի իրականացման անելիքների հարցում: Ես կարծում եմ՝ դա էական կետ է: Իմ բոլոր գործընկերները գիտակցում են, որ այդ հարցը վաղ թե ուշ տալու են իրենց, և աշխատում են գտնվել խելամիտ արձագանքողի պարտավորությունների շրջանակներում:

Որ ոլորտներով են ներդրողները հետաքրքրված:

Ես նայեցի ցանկը, կառուցապատման, արևային էներգետիկայի, ջրաբարների, արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման ոլորտներին են վերաբերում հիմնական ծրագրերը: Հիմնական ներդրումները դրսից են, մի քանի տեղական ծրագրեր կան: Տեղական ներդրողները որոշակի կառուցապատման ծրագրերի համար են դիմել: Հիմնականում կառուցապատման ծրագրերը Երևանին են վերաբերում:

Շատ է ասվում՝ ժամանակ է պահանջվում, որ ներդրողը տեսնի՝ տնտեսական դաշտը կայուն է, հետո նոր կոնկրետ ծրագրեր սկսի իրագործել: Հաշվարկ կա՞, այդ ժամանակը ինչքան է:

Վերցրեք Վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակումը՝  հիմնական միջոցներում համախառն ներդրումների ցուցանիշը: Այդ ցուցանիշը բաժանված է երկու մասի, և 2018 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ մոտ 16.9 տոկոս է կազմում: Եվ մենք ասել ենք, որ այդ ցուցանիշը 2023 թվականին պետք է հասնի ՀՆԱ-ի 23-25 տոկոսին: Ընդ որում, հասկանալի է, որ ՀՆԱ-ն շարունակելու է աճել, բայց ավելի արագ են աճելու այդ ներդրումները: Մենք ձգտում ենք անել ամեն ինչ, որ դա տեղի ունենա: Եվ երբ խոսում ենք 5 տարվա կտրվածքով ժամանակահատածի մասին, եթե 5 տարում դա տեղի չունենա, դուք իրավունք կունենանք այն ժամանակ գալ ու ասել՝ ձեր քաղաքականությունը լավը չէ:

Կա՞ տարբերակ, որ այդ ցուցանիշը չի ապահովվի:

Եթե մենք վատ քաղաքականություն վարենք, ներդրումային միջավայրը չբարելավենք ավելի արագ, քան դրա կարիքը կա, բարեփոխումները լինեն ավելի դանդաղ, քան անում են մեր հարևանները, չի ապահովվի: Աշխարհը մրցակցության մեջ է այդ հարցում: Եթե ինչ-որ ներդրող որոշում է իր պրոյեկտն իրականացնել Հայաստանում ու Վրաստանում կամ Հայաստանում ու Բելառուսում, աշխարհի բոլոր կառավարությունները ձգտում են այնպես անել, որ աշխարհում թափառող փողերը հանգրվանեն այդ տնտեսությունում:

Նախկինում այդ առումով Հայաստանը փա՞կ էր, ո՞րն էր ներդրումների նվազման պատճառը:

Նախկինում փակ չի եղել, բոլորը միշտ դա ձգտել են: Նախկին մենաշնորհներին գիտե՞ք ոնց վերաբերվեք, այդ մենաշնորների վերացումը շատ կարևոր քաղաքական ու տնտեսական հարց է: Դա մարդկանց շնչառության, ազատ զգալու վրա է ազդում, բայց մենաշնորհները վերաբերում էին ներքին շուկային: Իսկ ես խոսում եմ ավելի մեծ բաների մասին: Եթե ես խոսում եմ ավելի մեծ ներդրումային ծրագրերի մասին, դրանք դեպի արտահանման կողմնորոշում պետք է ունենան:

Այդուհանդերձ, նախկինում ներդրումների նվազման պատճառները որոնք են եղել, վերլուծե՞լ եք:

Ես չեմ ասում, որ նախկինում ինչ-որ բան սխալ է եղել: Ես ասում եմ, որ այն, ինչ եղել է, ներդրողի տրամադրության վրա ազդել է: Ձեզ մի օրինակ պատմեմ, առանց անուններ նշելու: Իմ վերջին քննարկումներից է այս օրինակը: Բավական մեծ ազդեցություն ունեցող մարդ, ով նաև նախատեսում է առաջիկայում մեծ ներդրումային ծրագիր իրականացնել Հայաստանում, ասում է՝ ես միշտ ունեցել եմ այստեղ ներդրում անելու հնարավորություն: Երբ որ գալիս էի Հայաստան, իմ ընկերներին հարցնում էի՝ իսկ ո՞նց է լինելու, ասում էին՝ քեզ համար պրոբլեմ չկա: Ասում է՝ հենց ինձ պատասխանում էին, որ ինձ համար պրոբլեմ չկա, ես հասկանում էի, որ պրոբլեմ կա այս երկրում: Գործարարի խոսքով՝ պետք է պրոբլեմ չլինի ոչ ոքի համար, ոչ թե այն մարդկանց համար, որոնց ընկերները երաշխավորում են: Հիմա դա է փոխվել Հայաստանում, ոչ մեկի համար այլևս պրոբլեմ չկա:

Lragir.am 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00