Տիգրան Խաչատրյանը կարևորել է մասնավոր հատվածում բարձր թափանցիկություն ապահովելու խնդիրը

Հայաստանի տնտեսությունում զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ արտադրողականության հետ կապված խնդիրը: Երևանում անցկացվող «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով թվային տվյալներ: 2017 թվականին Հայաստանում 1 մարդը մեկ ժամում արտադրել է 5.5 ԱՄՆ դոլարին համարժեք համախառն ներքին արդյունք: Այս ցուցանիշը զարգացած եվրոպական երկրներում կազմում է մոտավոր 80 եվրո, ԱՄՆ-ում՝ 60-65 դոլար:

«Եթե մենք ուզում ենք աշխարհում մրցել, ապա այս թվերը պետք է չմոռանանք: Ավելորդ է նշել, որ մասնավոր հատվածում կազմակերպությունների կողմից խնդրի գիտակցումը և դրա ուղղությամբ երկարաժամկետ ու գիտակցված ճանապարհ անցնելը հենց այն եղանակն է, որով պետք է հարցերը լուծում ստանան: Առանց մասնավոր հատվածում ներդրումների զգալի ավելացման մենք չենք կարող ակնկալել, որ տնտեսությունն ունի առաջիկայում բարձր աճ ապահովելու ներուժ: Ներդրումներ հնարավոր են միայն այն պայմաններում, եթե կազմակերպությունները պատրաստ են դրանք ընդունել: Օտարերկրյա ուղղակի ներդրողները գնում են այնպիսի տնտեսություններ, որտեղ մասնավոր հատվածի թափանցիկության աստիճանը բավական բարձր է, և հասկանալի են մասնավոր հատվածում գործող կանոնները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, մենք ունենք մասնավոր հատվածում կոռուպցիայի դրսևորման մի քանի դրսևորումներ, որոնց թվում է կոռուպցիան պայմանագրային հարաբերություններում: Ըստ նրա՝ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ կազմակերպության անմրցունակությունը քողարկելու կամ շրջանցելու եղանակներից մեկը: Մյուս երևույթը կապված է գործադիր ղեկավարության և բաժնետերերի միջև իշխանության տարանջատման կամ դրա բացակայության ռիսկերի հետ:

«Երբ մենք չունենք կորպորատիվ կառավարման բարձր մակարդակ, ապա երկարաժամկետ հատվածում չի կարելի ակնկալել, որ այդպիսի կազմակերպությունը կապիտալի շուկայում կարող է ներգրավել բավարար ֆինանսական ռեսուրսներ: Պետք է այս հարցերի մասին բաց խոսել, մեր անելիքները փոխենք այնպես, որ կարողանանք համահունչ կառավարման մեթոդներ ներդնել՝ ունենալով մրցունակ ձեռնարկություններ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ կան բազմաթիվ թափանցիկ ընկերություններ, որոնցից կարելի է օրինակ վերցնել:

Armenpress.am 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00