Գևորգ Պապոյանը Տոկիոյում մասնակցել է «Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում. ներդրումային հնարավորություններ և Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հեռանկարներ» գործարար համաժողովին

08 Սեպտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Տոկիոյում մասնակցել է «Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում. ներդրումային հնարավորություններ և Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հեռանկարներ» գործարար համաժողովին։

Համաժողովը կազմակերպվել էր Ճապոնիայի ROTOBO բիզնես ասոցիացիայի հետ համատեղ։

Նախարարը համաժողովի ընթացքում ներկայացրել է Հայաստանի տնտեսական տեսլական 2030-ը, տարածաշրջանային ինտեգրմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել է Ճապոնիայի հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։

Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանն ունի ռազմավարական բարենպաստ դիրք, տաղանդավոր աշխատուժ ու առաջադեմ տնտեսական տեսլական, և Ճապոնիայի հետ համատեղ Հայաստանը կարող է այս ուժեղ կողմերը վերածել հաջողության պատմության։

«Հայաստանը Ճապոնիան դիտարկում է ոչ միայն որպես առևտրային և ներդրումային գործընկեր, այլև որպես մի երկիր, որի արժեքները՝ ճշգրտությունը, նորարարությունն ու երկարաժամկետ տեսլականը, խորապես համընկնում են մեր սեփական զարգացման նպատակների հետ։ Այսօրվա համաժողովի նպատակն է ցուցադրել կոնկրետ հնարավորությունները և բացահայտել համագործակցության նոր ուղիներ», - նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարը փաստել է, որ Հայաստանում ներկայումս առաջնահերթ ուղղություններից է բարձր հավելյալ արժեք ունեցող ոլորտների զարգացումը, որոնց թվում առանձնահատուկ կարևորություն է տրվում տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, դեղագործության և զբոսաշրջության ոլորտներին։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00