Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին

16 Հուլիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լի Սինվեյին։

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը նոր թափ կստանա։
«Մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ տնտեսական կապերի հետագա ընդլայնման և խորացման համար։ Հայաստանը բաց է չինական ներդրումների համար»,– նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների, էլեկտրաշարժիչների և լիցքավորման ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության ընդլայնումը։

Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ներդրումային քաղաքականության առանցքային ուղենիշները՝ ընդգծելով օտարերկրյա ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները։

Քննարկման առանցքային թեմաներից էր նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախարարի գնահատմամբ կարող է դառնալ տարածաշրջանային և լայնածավալ տնտեսական համագործակցության կարևոր հարթակ։

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը ունի մեծ ներուժ չինական շուկայում ներկայացվածությունը մեծացնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ չինացի սպառողների շրջանում մեծ սեր և հետաքրքրություն կա հայկական ապրանքանիշերի՝ մասնավորապես կոնյակի (հայկական բրենդիի), գինու և ծխախոտի նկատմամբ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00