Գևորգ Պապոյանը մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին

18 Հունիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին մասնակցել է Hospitality Investment Forum Yerevan 2025 (HIF Yerevan 2025) ներդրումային ֆորումին։

Համաժողովի նպատակն էր երկխոսությունների միջոցով նպաստել ներդրումների խթանմանը, ռազմավարական գործընկերությունների ձևավորմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա որպես մրցունակ ուղղություն Հայաստանի դիրքավորմանը։

«Այսօր Հայաստանը որդեգրել է հստակ ուղի՝ դառնալու նորարարությամբ առաջնորդվող, բարձր արժեք ստեղծող և համաշխարհային տնտեսությանը ակտիվորեն ինտեգրված երկիր։ Այս ռազմավարական ընթացքի համատեքստում զբոսաշրջության զարգացումը և ոլորտում ներդրումների խթանումը առանցքային դեր ունեն մեր տնտեսության վերափոխման գործում։ Այս ուղղությամբ Կառավարության հետևողական քաղաքականության մասին են վկայում ոլորտում իրականացված և մեկնարկող ծրագրերը, մասնավորապես՝ բարեհաջող ավարտված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (LEIDP) ծրագիրը և նոր նախաձեռնվող «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացման» (TRIP) ծրագիրը, որն իրականացվելու է յոթ կլաստերներում՝ Գորիս, Արենի, Եղեգիս, Ջերմուկ, Գյումրի, Դիլիջան և Դվինում», - նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն ընդգծել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով ծրագրերի համակարգող և քաղաքական պատասխանատու մարմին, շարունակելու է աշխատել Հայաստանի տնտեսական ներուժը բացելու ուղղությամբ՝ զբոսաշրջությունն օգտագործելով որպես լուրջ խթան տարածքային զարգացումների, մասնավոր ներդրումների և որակյալ աշխատատեղերի ստեղծման համար։

HIF Yerevan 2025 համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, հարյուրավոր գործարարներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից՝ ներկայացնելով Accor, Hilton, Hyatt, IHG, Marriott, Radisson, Wyndham միջազգային հյուրանոցային ցանցեր և այլ ընկերություններ:

Համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մտքեր են փոխանակվել հյուրընկալության էկոհամակարգի զարգացման, շուկայի միտումների, ռիսկերի կառավարման, կայուն հյուրընկալության զարգացման, ուղղությունների բրենդավորման, տարածաշրջանային զբոսաշրջություն և կլաստերների վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ելույթով հանդես է եկել «Խթանելով հյուրընկալության էկոհամակարգի զարգացումը․ ռազմավարական ենթակառուցվածք, հանրային ֆինանսավորում և միջազգային ծրագրերի պանելիստներ » խորագրով պանելային քննարկմանը։

Ներդրումային ֆորումը կազմակերպել է Stone Development ընկերությունը:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00