ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-30-ը Ղազախստանի Հանրապետությունում մասնակցել է «Աստանա միջազգային համաժողովին»։
Համաժողովի ընթացքում նախարարը, որպես պատվավոր հյուր, մասնակցել է լիագումար նիստին և «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկմանը։
Համաժողովի շրջանակում Գևորգ Պապոյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, Ֆրանսիայի Արտաքին առևտրի և արտերկրում բնակվող ֆրանսիացի քաղաքացիների հարցերով պատվիրակ նախարար Լորեն Սեն-Մարտինի, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևի, Խորվաթիայի էկոնոմիկայի նախարար Անտե Շուշնյարի, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ, Եվրոպայի քոլեջի ռեկտոր և ԵՄ դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Ֆեդերիկա Մոգերինիի, Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցի և Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ: