ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 23-ին Կոտայքի մարզում այցելել է «Հոմպլեքս Հիպեր Մոլ», որի պաշտոնական բացումը նախատեսվում է հունիս ամսվա ընթացքում։
«Հոմպլեքս Հիպեր Մոլը» մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտներում։ Առանձին մեծ հատված հատկացվելու է IKEA ապրանքանիշին։
Տարածքում ծառայություն կմատուցեն մի շարք ֆինանսական կառույցներ, գործելու են սուպերմարկետներ, սրճարաններ և մանկական խաղահրապարակներ։
![]() |
![]() |
![]() |
Նախատեսվում է շուրջ 600 նոր աշխատատեղի ստեղծում։
«Հոմպլեքս Հիպեր Մոլ»-ի սեփականատեր Նորայր Մարտիրոսյանի ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքներին և ստեղծված ենթակառուցվածքներին։
Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որի միջոցով հնարավոր է արդիականացնել և ընդլայնել գործունեությունը։