Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ հանդիպելու նպատակով

19 Մայիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելել է Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ հանդիպելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5֊3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50֊75 տոկոսի չափով։ Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։ Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս ծրագրերին։

Այցի ընթացքում նախարարի տեղակալը նաև պատասխանել է բնակիչների հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00