Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» խորագրով համաժողովին

08 Մայիսի, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մայիսի 7֊ին մասնակցել են «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» խորագրով համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, առողջապահական և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։

«Վերջին տարիներին բժշկական զբոսաշրջությունը զգալի զարգացում է ապրում ամբողջ աշխարհում, և այս համատեքստում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու բժշկական տուրիզմի կարևոր կենտրոն, քանի որ մենք արդեն իսկ ունենք որակյալ բժիշկներ և բուժանձնակազմ, որոնցից շատերը կրթություն են ստացել եվրոպական և ամերիկյան լավագույն համալսարաններում, ունենք միջազգային հավատարմագրում ստացած բժշկական կենտրոններ, և իհարկե՝ մրցունակ գներ», ֊ նշել է Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև ընդգծել է, որ նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական ենթակառուցվածքների զարգացումը՝ հանրային և մասնավոր ներդրումների միջոցով, ոլորտում գործող ընկերությունների համար դյուրին ու ապահով գործարար միջավայրի ապահովումը, ինչպես նաև Հայաստանի առաջխաղացումը որպես բժշկական տուրիզմի միջազգային բրենդ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները, ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն հնարավոր ուղիները։

Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համագործակցությամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00