Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների

24 Մարտի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է անասնաբուժական ոլորտի մի շարք փորձագետների։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (WOAH/ԿԱՀԿ) կողմից հաստատված PVS Gap Analysis Update առաքելության շրջանակներում։

Քննարկվել են անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների առաջնահերթությունները։ Այս համատեքստում հյուրերին տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել և ներկայումս իրականացման փուլում է գտնվում ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը։

Անասնաբուժության, հանրային առողջության, կենդանիների առողջության, լաբորատորիաների, անասնաբուժական ծառայությունների կառավարման և այլ համապատասխան ոլորտներում փորձագետների կողմից բացերի վերլուծությունը արժեքավոր գործընթաց է հանդիսանում, հետագայում ոլորտի քաղաքականության մշակման համար, անասնաբուժական ծառայությունների շարունակական բարելավման և կարողությունների ԿԱՀԿ-ի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև նոր շուկաներ դիվերսիֆիկացնելու և արտահանմանը խթանելու տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև տնտեսություններում և արտադրություններում Սննդամթերքի անվտանգության ոլորտում Վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետերի (HACCP) համակարգի սկզբունքների վրա հիմնված համակարգերի ներդրման ապահովմանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00