Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ

22 Նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԷՆ նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է DFC-ի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով.

«Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ նաև հնարավորություններ բացելու նրանց համար, ովքեր ունեն գաղափարներ և վճռականություն, բայց չունեն միջոցներ։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք քայլ առաջ կատարել զարգացող և ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ»։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՓՄՁ ծրագրերի աջակցության և կապիտալի շուկայի զարգացման, փախստականների համար բնակարանաշինության, պարենային անվտանգություն և գյուղատնտեսության, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության խթանման և վերականգնվող էներգիայի ինտեգրման, զբոսաշրջության ոլորտի զարգացման առանցքային հարցերին։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00