Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 20-ին այցելել է Արմավիրի մարզի Մերձավան համայնք՝ «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանն ու զարգացման հեռանկարներին ծանոթանալու նպատակով։ Այցի ընթացքում Գևորգ Պապոյանին ուղեկցել է նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
Նախարարին է ներկայացվել կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև աշխատանքների առաջնահերթությունը՝ սերմերի հավաստագրման համակարգի արդիականացում (թվայնացում), տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրում և գործարկում, կենսաքիմիական լաբորատորիայի հիմնում և ժամանակակից սարքավորումներով վերազինում, գրանցված սորտերի տեղեկատվական շտեմարանի ստեղծում։
Այց է կատարվել նաև կենտրոնի սերմերի և տնկանյութի կենսաքիմիայի լաբորատորիա, որտեղ նախատեսվում է մոլեկուլային գենետիկական մեթոդների կիրառմամբ իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի նույնականացում, սորտերի գենետիկական անձնագրավորում, սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության հավաստում:
Շրջայցին հաջորդել է աշխատանքային հանդիպում։