Վահան Քերոբյան․ Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն

17 Մայիսի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 15-ին Դիլիջանում մասնակցել է «Հայաստանը որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագիրը կրող ֆորումին։

Երկօրյա համաժողովի նպատակն է քննարկել և վեր հանել Հայաստանում գիտական և արդյունաբերական ոլորտների զարգացման ուղիները, ինչպես նաև դիտարկել վերջիններիս անհրաժեշտ որակավորում ունեցող կադրերի պատրաստման մեխանիզմները։

Իր ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը նշել է․ «Չափազանց կարևոր և արդիական եմ համարում Հայաստանը ժամանակակից արդյունաբերական ու գիտահեն պետություն դարձնելուն ուղղված նմանատիպ քննարկումները։ Գիտությունը և գիտատեխնիկական ներուժը պետության կողմից պետք է դիտարկվի որպես ազգային հարստություն, քանի որ դրանով է կանխորոշվում մեր երկրի ապագան»։

Վահան Քերոբյանը տեղեկացրել է նաև, որ նախարարությունը մշակել է նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի լայն քննարկման։ Նախագծում առանցքային դեր է հատկացված գիտությանը, քանի որ, ըստ նախարարի պաշտոնակատարի՝ մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել որքան հնարավոր է բարձր ավելացված արժեք և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Իսկ դրա միակ հնարավոր տարբերակը  երկրի տնտեսության մեջ բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է։

Այս համատեքստում Վահան Քերոբյանը աննախադեպ լավ նորություն է համարել գիտության ոլորտի ներկայացուցիչների համար Հայաստանի կառավարության կողմից օրերս հաստատված գիտության ոլորտի աշխատակիցների բազային աշխատավարձի բարձրացման ծրագիրը, որը նախատեսում է առաջիկա 4 տարվա ընթացքում վերջիններիս աշխատավարձի գրեթե քառապատկում։ Ըստ Վահան Քերոբյանի՝ այս նորությունը գիտական ճանապարհն ընտրած մարդկանց կոգևորի, որպեսզի իրենք ավելի վստահ մտնեն գիտության ոլորտ և իրենց աշխատանքով նպաստ բերեն երկրի գիտության և գիտահեն տնտեսության զարգացմանը։

Ֆորումի ընթացքում քննարկվել են գիտահետազոտական ոլորտի բարելավմանը  նպաստող անհրաժեշտ միջոցառումները, ֆինանսավորման մոդելները, արդի արդյունաբերական համալիրի համար ինժեներական կրթությամբ մասնագետների ապահովման ճանապարհները։ Քննարկման նպատակն էր  նաև նպաստել Հայաստանի գիտահետազոտական ոլորտի կողմից ստեղծվող հավելյալ արժեքի մեծացմանն ու զարգացմանը։

Միջոցառմանը մասնակցել են առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կազմակերպությունների, համալսարանների, գործարար համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։    

Ֆորումը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

 

Վահան Քերոբյանի ողջունի խոսքն ամբողջությամբ տեսանյութում․

 

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00