Վահան Քերոբյանը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի սաների հետ զրուցել է Հայաստանի ապագայի մասին

07 Մայիսի, 2021

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին այցելել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր։

Տնտեսության զարգացման գործում կարևորելով Հայաստանում մարդկային կապիտալի զարգացումը և մարդկային տաղանդի առաջադիմության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորումը՝ Վահան Քերոբյանը առաջնային է համարում նախարարության անմիջական կապը կրթական հաստատությունների հետ։ Այցի նպատակն էր ծանոթանալ ճեմարանի առօրյային, զրուցել սաների հետ, պատմել նախարարության գործունեության և իր ղեկավարման ընթացքում իրականացվող աշխատանքների մասին, նաև պատասխանել սաների բազմաթիվ հարցերին։  

Որպես կրթօջախի նախկին սան՝ Վահան Քերոբյանը կարևոր է համարել հանդիպումը ճեմարանի սաների և ուսուցչական կազմի հետ։ Նա ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նոր տնտեսական հայեցակարգից հատվածներ և շեշտել, որ գիտելիքը մեր տնտեսական զարգացման շարժիչ ուժն է և մեր երկրում գիտելիքահեն տնտեսության ձևավորման անհրաժեշտությունն այսօրվա հրամայականն է։

«Հայաստանը  գիտության զարգացմանն այլընտրանք չունի, և չափազանց կարևոր է ապահովել այն՝ հենվելով տեխնոլոգիական և նորարարական կարողությունների զարգացման վրա, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ստեղծել  բարձրարժեք արդյունք և ունենալ ուժեղ տնտեսություն»,- նշել է Վահան Քերոբյանը և հավելել, որ այսօր հաջողելու համար բիզնեսին գիտական միտք է անհրաժեշտ․ այդ ներուժն ունենալու մտադրությամբ էլ պետք է առաջ շարժվել։ Նա հորդորել է ճեմարանի սաներին միշտ ձգտել հասնել առավելագույնին, դառնալ բարձրորակ և մրցունակ մասնագետներ, որպեսզի ապագայում կարողանան իրենց գիտելիքով և  մասնագիտական ներուժով ծառայել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու նպաստել Հայաստանի առաջընթացին։

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը հիմնադրվել է 1990 թվականին։ Հատուկ օժտված և տաղանդավոր երեխաները Հայաստանից և  Սփյուռքից այստեղ ստանում են  լիարժեք և որակյալ կրթություն ճեմարանի  հեղինակային ծրագրով, որը մշակել է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը:  Ճեմարանի առաքելությունն է կերտել ազգային հենքի վրա ձևավորված և համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական և քաղաքացի:

2010 թվականին ճեմարանը, տարածաշրջանում առաջինը, դարձել է «Ռաունդ Սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ («Ռաունդ Սքվեր»-ը հինգ մայրցամաքների 44 երկրներում 182 նորարական դպրոցների համաշխարհային ցանց է):

Ճեմարանի 1000 և ավելի շրջանավարտները սովորել և սովորում են Հայաստանի և աշխարհի առաջնակարգ բուհերում, նրանցից շատերը բարձրագույն դիրք և պաշտոններ են զբաղեցնում գիտության տարբեր բնագավառներում:

Սաների հետ հարցուպատասխանը՝ տեսանյութում

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00