«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» («GSP») արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի Շվեյցարիայի Համադաշնություն և Նորվեգիա իրականացվում են առավել պարզեցված տարբերակով:
2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» («GSP») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգը» (Registered Exporter System-REX):
Զարգացող երկրների համար կիրառվող արտոնյալ մաքսատուրքերից օգտվելու նպատակով, Շվեյցարիա և Նորվեգիա ապրանքներ ներմուծելիս, արտադրողներն ու արտահանողները պետք է ներկայացնեն համապատասխան ծագման ապացույց։ Զարգացող երկրներից արտահանողների գրանցման պարտավորությունը վերաբերում է 10,300 շվեյցարական ֆրանկից (6,000 եվրո) ավելի արժեք ունեցող ծագման ապրանքներով բեռների համար: Այսպիսով, նրանք պետք է դիմեն REX համակարգում գրանցվելու համար։ Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն:
«Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Գրանցումն անվճար է և կատարվում է մեկ անգամ («Գրանցված արտահանողի համակարգ»-ում գրանցման առցանց հայտ):
«Գրանցված արտահանողների համակարգում» (REX) հայտի լրացումը նկարագրող տեսաուղեցույց
«GSP» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» (REX) ներդրումը նպաստում է Շվեյցարիա և Նորվեգիա արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։